Basic information
Number
թիվ 112
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.01.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
19.12.2019
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
19.12.2019
Effective date
03.01.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 112

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

«ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 011/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 824 որոշմամբ ընդունված «Վերելակների անվտանգությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) 6-րդ հոդվածի 5.5-րդ կետում «7 տարի» բառերը փոխարինել «12 տարի» բառերով։

2. Խնդրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան ապահովել շահագործվող այն վերելակների անվտանգությունը, որոնք շահագործման մեջ են դրվել նախքան «Վերելակների անվտանգությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 011/2011) ուժի մեջ մտնելը և ավարտել են իրենց ծառայության սահմանված ժամկետը, մինչև նշված տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանք համապատասխանեցնելը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: