Գլխավոր տեղեկություն
Համար
N 1011-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2023 թվականի N 1011-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. ՌՆ4․a. կետում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

ա) «փամփուշտներ» բառից հետո լրացնել «, դրանց ենթազինամթերք» բառերով,

բ) ՌՆ4․a. կետի Նկարագիր 1-ից հետո նույն հաջորդականությամբ լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ Հատուկ նկարագիր.

«Հատուկ նկարագիր․ ՌՆ1․ կամ ՌՆ2․ կետերում սահմանված զենքերի կամ հեռանետող զենքերի և զինամթերքի համար հատուկ նախագծված ենթազինամթերքների համար նռնակների կամ քարտիճի (տարողությունների) համար տե՛ս ՌՆ3․ կետը։»,

գ) ՌՆ4․b․ կետի Նկարագիր 1-ի a․ ենթակետից հանել «որը կարող է արտադրել օրական 1000 կգ կամ ավելի հեղուկացվածուղղ. գազ» բառերը,

բ. ՌՆ10․f. կետում «Նկարագիր․» բառը փոխարինել «Նկարագիր 1․» բառերով և լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ Նկարագիր.

«Նկարագիր 2. ՌՆ10.f. կետը չի վերաբերում.

1․ առեղներին (քարշարկման սարքավորումներին),

2․ պաշտպանիչ հատակային ծածկոցներին և ծածկոցներին,

3. սանդուղքներին և հարթակներին,

4. դիմադիր կոճղակներին, կառաններին և բեռների ամրացման սարքավորումներին:»,

գ. ՌՆ11a․ կետում․

ա) Նկարագրի e. ենթակետում «ծածկագրման գործընթացներ» բառերը փոխարինել «ծածկագրման գործառույթներ» բառերով,

բ) ՌՆ11b. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«b. Խափանող, խաթարող սարքավորում, որը նախագծված կամ փոփոխված է «արբանյակային նավիգացիոն համակարգերի» կողմից տրվող տեղորոշման, նավիգացիայի կամ ժամանակայնության ծառայությունների ընդունմանը, կիրարկմանը կամ ճշգրտությանը խոչընդոտելու համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը։»,

դ. ՌՆ13. կետի Նկարագիր 4-ից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ Նկարագիր և Հատուկ նկարագիր.

«Նկարագիր 5. ՌՆ13.d.1. կետը չի վերաբերում պաշտպանիչ ակնոցներին։

Հատուկ նկարագիր. Լազերային պաշտպանիչ ակնոցների համար տե՛ս ՌՆ17.o կետը:».

2) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման N 2 հավելվածում՝

ա. 8-րդ կետում «7-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ և 7-րդ կետերում» բառերով,

բ․ 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։».

4) որոշման N 3 հավելվածում՝

ա. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցների սեփականության վկայականները» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը» բառերով,

բ. 8-րդ կետը «7-րդ կետի» բառերից առաջ լրացնել «6-րդ կետում նշված պայմանների և» բառերով,

գ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։».

5) որոշման N 4 հավելվածում՝

ա. 8-րդ կետը «7-րդ կետում» բառերից առաջ լրացնել «6-րդ կետում նշված պայմանների և» բառերով,

բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։».

6) որոշման N 5 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման

 

Ձև

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

ք․ _________

«____» «_____________» 20 __ թ.

 

Արտահանող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե,

հեռախոսահամար, ֆաքս, էլ. փոստ, տնօրեն),

 

Ներմուծող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե,

հեռախոսահամար, ֆաքս, էլ. փոստ, տնօրեն),

 

Փոխադրող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե,

հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն),

 

Արտահանվող (ներմուծվող) ռազմական նշանակության արտադրանքի

անվանումը, չափման միավորը, քանակը

 

Ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի

մասին տվյալները:

 

_______________ հայտարարում է, որ վերը նշված տվյալները ճիշտ են, վերը նշված ռազմական

նշանակության արտադրանքը կհանձնվի վերը նշված վերջնական օգտագործողին և չի վերավաճառվի կամ որևէ այլ կերպ փոխանցվի որևէ այլ երրորդ պետության և (կամ) որևէ այլ երրորդ կողմի` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ կերպով վավերացված դրական եզրակացության:

_______________ հավաստում է, որ ներկայացված վերը նշված ներմուծվող ռազմական նշանակության

արտադրանքն օգտագործվելու է _______________ կողմից և չի փոխանցվի որևէ այլ երրորդ պետության և (կամ) որևէ երրորդ կողմի՝ առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ ձևով վավերացված դրական եզրակացության:

_______________ հայտարարում է, որ վերը նշված ռազմական նշանակության արտադրանքն

օգտագործվելու է բացառապես _______________ նպատակով:

_______________ հավաստում է, որ վերը նշված ռազմական նշանակության արտադրանքը չի

օգտագործվի վերը նշված նպատակից բացի որևէ այլ նպատակով` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ ձևով վավերացված համաձայնության:

Ներմուծող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը:

________________

 

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական: