Basic information
Number
թիվ 71
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.08.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
08.08.2019
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
08.08.2019
Effective date
23.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 71

քաղ. Չոլպոն-Աթա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրի և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցերի մասին» որոշման նախագծին (կցվում է)` նկատի ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական հանձնաժողովի խորհրդի ստորագրմանն այն ներկայացնելու նպատակահարմարությունը հեռակա քվեարկությամբ՝ սահմանված կարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »  ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, ԵՎ Սինգապուրի Հանրապետության միջԵՎ՝ մյուս կողմից, ազատ առԵՎտրի մասին» համաձայնագրի ԵՎ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, ԵՎ Սինգապուրի Հանրապետության միջԵՎ՝ մյուս կողմից, համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցերի մասին

 

Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 6-րդ կետով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն

խորհուրդը որոշեց․

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական միության անունից ստորագրել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագիրը և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation