ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 25 000 դրամ:
(1-ին հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն)
Հոդված 2.
Գործավարձով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)`145 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 161 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 242 դրամ:
(2-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն)
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:
Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:
Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:
(4-րդ հոդվածը խմբ. 11.11.05 ՀՕ-221-Ն)
Հոդված 5.
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|