Basic information
Number
թիվ 76
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.09.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
08.08.2019
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
08.08.2019
Effective date
12.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 76

քաղ. Չոլպոն-Աթա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ հաշվի առնելով նախքան բոլոր նորմատիվ ակտերի ընդունումը գործող՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 3 որոշումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ ակտերի ցանկը և կատարել համապատասխան փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 153 կարգադրությամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրագործման միջոցառումների պլանի մեջ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »   ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 3 որոշման 7-րդ կետի՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

Հաստատել կից ներկայացվող՝ Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգը:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի      թվականի

թիվ    որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation