ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 435-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 66,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 435-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում՝ շահառուներին խնամքի և սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցման միջավայրի բարելավման նպատակով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Շվեյցարական Կարմիր խաչ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գյումրի, Երևանյան խճուղի, 45/1 շենք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
66,000,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները՝ տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունիսի 8-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում՝ 66,000,000 դրամի չափով, նախատեսվում է 2023 թվականի հունիսի 8-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ն ժամանակահատվածում։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման աշխատանքների իրականացման ծառայությունների ձեռքբերում՝ 66,000,000 դրամի չափով |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ-ի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխա- տանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|