Գլխավոր տեղեկություն
Համար
N 49
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.09.1998-10.05.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.05.1999

041.0049.31.01.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 1998 թվականի N 49

քաղ. Երևան

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`

ա) Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).

բ) Գեղարքունիքի մարզպետարանի աշխատողների թիվը` 178 մարդ:

(1-ին կետը փոփ. 22.04.98 N 202, 03.08.98 N 467)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Գեղարքունիքի մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 171 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թվականի

հունվարի 21-ի N 49 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

 

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

 

Քաղաքաշինության վարչություն

 

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

 

Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն

 

Կրթության բաժին

 

Մշակույթի և սպորտի բաժին

 

Առողջապահության բաժին

 

Սոցիալական ապահովության բաժին

 

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին

 

Իրավաբանական բաժին

 

Ընդհանուր բաժին

 

Տնտեսական բաժին

 

Կադրերի բաժին

 

Մարզպետի աշխատակազմ

 

Լրատվության բաժին

 

Հաշվապահություն