041.0052.21.01.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 1998 թվականի N 52
քաղ. Երևան
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Կոտայքի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Կոտայքի մարզպետարանի աշխատողների թիվը` 106,5 մարդ:
(1-ին կետը փոփ. 22.04.98 N 202, 03.08.98 N 467)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Կոտայքի մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 167 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է ՀՀ վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի N 52 որոշմամբ |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Կրթության վարչություն
Առողջապահության վարչություն
Սոցիալական վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին
Մշակույթի և սպորտի բաժին
Իրավաբանական բաժին
Ընդհանուր բաժին
Հաշվապահություն
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մարզպետի աշխատակազմ
(կառուցվածքը լրաց. 06.04.99 N 200, փոփ. 01.10.99 N 620)