Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 122
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.05.2022-08.10.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                 

25 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 122

քաղ. Մոսկվա

                  

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

    

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

«Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.

«Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

«Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

«Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.

«Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը։

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված նկարագրությամբ նախատեսված էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումը և արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տեղեկատվական փոխգործակցության իրագործման ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում դրանց տեղադրման ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության մեջ է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

  

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Տ. Սարգսյան

  

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 19.04.22 թիվ 68)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.09.2022, թիվ 124 08.10.2022, թիվ 122
19.04.2022, թիվ 68 22.05.2022, թիվ 122
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան