Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-235-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1209
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 փետրվարի 2006 թվականի, ՀՕ-40-Ն) 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 17.

Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցումը

 

Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցման համար տրամադրվում է դրամական օգնություն` օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. նոյեմբերի 19
Երևան
ՀՕ-235-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան