ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 633-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 643-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրով՝ «ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 643-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
09.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 633-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 643-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 10 000 000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԹԻՎ CAM 1002 06 D ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ՝ «ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՌՈԳՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ոլորտը համակարգող` ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ) ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ (խորհրդի քարտուղար)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության` միջազգային աջակցության համագործակցության պատասխանատու
Եվրոպական միության պատվիրակության` համագործակցության բաժնի ղեկավար
Եվրոպական միության պատվիրակության` համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ
Զարգացման ֆրանսիական գործակալության` Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ղեկավար
Զարգացման ֆրանսիական գործակալության` Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ղեկավարի տեղակալ
Զարգացման ֆրանսիական գործակալության` գյուղատնտեսության, գյուղական զարգացման և կենսաբազմազանության ծրագրի ղեկավար
Զարգացման ֆրանսիական գործակալության` Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի գյուղատնտեսության մասով ծրագրի ղեկավար
Զարգացման ֆրանսիական գործակալության` ծրագրի հայաստանյան պատասխանատու»:
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
09.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |