Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 79
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.06.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2017 թվականի

թիվ 79

քաղ. Մոսկվա

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԴՈՍՅԵԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ Բժշկական կիրառության դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններին (այսուհետ՝ Գրանցման կանոններ) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Բժշկական կիրառության դեղապատրաստուկների գրանցման և փորձաքննության իրականացման ժամանակ ներկայացվող էլեկտրոնային հայտերին և գրանցման դոսյեի փաստաթղթերին ներկայացվող պահանջները (այսուհետ՝ Պահանջներ)։

2. Սահմանել, որ Պահանջներով նախատեսված՝ էլեկտրոնային փաստաթղթերի կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումը և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) պաշտոնական կայքում հրապարակված՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում դրանց զետեղման ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության շրջանակներում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը:

3. Սահմանել, որ Գրանցման կանոնների համաձայն ընթացակարգերի կատարման ժամանակ Միության անդամ պետություններում էլեկտրոնային եղանակով փոխգործակցություն իրականացնելիս կիրառվում են Պահանջներով նախատեսված էլեկտրոնային փաստաթղթերը՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում պարունակվող՝ այդպիսի փաստաթղթերի կառուցվածքների տեխնիկական սխեմաներին համապատասխան։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հունիսի 30-ի

թիվ 79 որոշմամբ

 

(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 19.04.22 թիվ 67)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.04.2022, թիվ 67 22.05.2022, թիվ 79
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան