ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 22 փետրվարի 2019 թվականի  | 
 թիվ 8  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿԻ II ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 44-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 6-րդ կետը «բացի անասնաբուժության մեջ կիրառվող» բառերից հետո լրացնել «և ռեպելենտ միջոցներից, որոնք դասվում են արդյունաբերական արտադրության պայմաններում օգտագործվող՝ կենսաբանական գործոնների (միջատների) ազդեցությունից անհատական պաշտպանության մաշկաբանական միջոցների դասին» բառերով.
բ) 11-րդ կետի աղյուսակում՝
38-րդ խմբի «3824-ից» դիրքում «2-7» թվանշանները փոխարինել «6-11» թվանշաններով.
39-րդ խմբում՝
«3919-ից» դիրքում «2-7» թվանշանները փոխարինել «6-11» թվանշաններով.
«3924-ից» դիրքում «6-րդ և 7-րդ կետերին» բառերը փոխարինել «10-րդ և 11-րդ կետերին» բառերով.
«3926-ից» դիրքում «2, 5-7» թվանշանները փոխարինել «6, 9-11» թվանշաններով.
85-րդ խմբից հանել «8516 10-ից» ծածկագրով դիրքը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից`  | 
 Բելառուսի Հանրապետությունից`  | 
 Ղազախստանի Հանրապետությունից`  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից`  | 
 Ռուսաստանի Դաշնությունից`  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Ա. Մամին  | 
 Ժ. Ռազակով  | 
 Ա. Սիլուանով  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: