Basic information
Number
թիվ 28
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.02.2020-01.02.2024)
Status
Չի գործում
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Enactment date
20.12.2019
Signing organisation
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Signing date
20.12.2019
Effective date
01.02.2020
Interrupt date
01.02.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 28

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ նշանակել Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչին:

2. Ուժը կորցրած ճանաչել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 24 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: