040.0015.16.01.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 1998 թվականի N 15
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար ապրանքների և ծառայությունների անվտանգության ապահովման, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 12.05.00 N 239)
բ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման կարգը (կցվում է).
գ) (ենթակետն ուժը կորցրել է 12.05.00 N 239)
դ) (ենթակետն ուժը կորցրել է 12.05.00 N 239)
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային սերտիֆիկացման համակարգի շրջանակներում` համաձայն ՀՍՏ 5 շարքի Հայաստանի ստանդարտների.
բ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը (այսուհետև Հայպետստանդարտ)` համաձայնեցված շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ:
3. (կետն ուժը կորցրել է 12.05.00 N 239)
4. (կետն ուժը կորցրել է 12.05.00 N 239)
5. (կետն ուժը կորցրել է 12.05.00 N 239)
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու մասին» N 417 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 4-ի N 205 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 17-ի N 136 որոշումների խմբագրությամբ):
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
(ցանկն ուժը կորցրել է 12.05.00 N 239)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հանրային սննդի ծառայություններ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող պարտադիր հավաստման ենթակա ապրանքների վրա:
(1-ին կետը խմբ. 12.05.00 N 239)
2. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման ազատ շրջանառության համար թույլատրվում է, եթե դրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետությունում սահմանված պարտադիր սերտիֆիկացման պահանջներին:
3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքների վրա.
բ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա.
գ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող այն ապրանքների վրա, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման, ինչպես նաև դրանց անձնակազմի և անձնակազմի ընտանիքների անդամների սեփական կարիքների օգտագործման համար.
դ) տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող այն ապրանքների վրա, որոնց բնաիրային չափերը չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ քաղաքացիների համար առանց մաքսատուրքի վճարման որպես ուղեկցող բեռ ներմուծելու համար սահմանված բնաիրային չափերը.
ե) փորձարկման համար նախատեսված ապրանքների նմուշների, նախկինում սերտիֆիկացված ապրանքների պահեստամասերի, այն սարքերի ու սարքավորումների, որոնց փորձարկումները կարելի է իրականացնել միայն շահագործման վայրում, եթե առկա է Հայպետստանդարտի եզրակացությունն այդ ապրանքներն առանց սերտիֆիկատի ներմուծման վերաբերյալ:
(3-րդ կետը խմբ. 12.05.00 N 239)
4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների Հայաստանի Հանրապետությունում գործող պարտադիր սերտիֆիկացման կանոններով սահմանված պահանջներին համապատասխանության հավաստումն իրականացվում է ապրանքները Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգի շրջանակներում (այսուհետև` համակարգ) սերտիֆիկացնելու կամ նշված պահանջներին ապրանքի համապատասխանությունը հավաստող օտարերկրյա սերտիֆիկատների ճանաչման և վերաձևակերպման ճանապարհով:
5. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառություն» մաքսային ռեժիմով ներմուծման համար մաքսային ձևակերպման նպատակով անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ հիմք է հանդիսանում Հայպետստանդարտի կամ նրա կողմից հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների տրված համապատասխանության սերտիֆիկատը կամ նշանը:
Համապատասխանության սերտիֆիկատի և նշանի ձևը, ինչպես նաև դրանք տալու կարգը սահմանվում են նորմատիվ փաստաթղթերով:
6. Ապրանքները և այլ առարկաները պահպանվում են մաքսային հսկողության ներքո` այնքան ժամանակ, քանի դեռ չեն ներկայացվում դրանց համար տրված համապատասխանության սերտիֆիկատները:
II. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Մաքսային մարմիններն ազատ շրջանառության համար Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք են թողնում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքները, եթե համապատասխան մարմին ներկայացվում է սերտիֆիկացման մարմինների տված համապատասխանության սերտիֆիկատը:
Համապատասխանության սերտիֆիկատը լրացվում է հայերենով:
8. Համապատասխանության սերտիֆիկատի մաքսային ձևակերպման համար նախատեսված օրինակը (այսուհետև` սերտիֆիկատ) մաքսային հայտարարագրի և համապատասխան ապրանքի մաքսային ձևակերպման ու մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ:
9. Մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության համար օգտագործվում է սերտիֆիկատի բնօրինակը, որը չի վերադարձվում հայտատուին:
10. Սերտիֆիկատը վավեր է համարվում, եթե «Հատուկ նշումներ» սյունակում առկա է «Մաքսային ձևակերպման համար» գրառումը, սերտիֆիկացման մարմնի կողմից լրացված են բոլոր տվյալները, և վավերացված է սերտիֆիկատը տվող մարմնի ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով: Տեքստում ոչ մի ուղղում չի թույլատրվում:
11. Սերտիֆիկացման նպատակով, մաքսային մարմնի թույլտվությամբ, սերտիֆիկացման մարմինը հայտարարագրող անձի ներկայությամբ, մաքսային հսկողության ներքո, կարող է զննել ներմուծվող ապրանքները, ինչպես նաև վերցնել դրանց նմուշներն ու օրինակները:
Նմուշներն ու օրինակները վերցվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ներկայությամբ` գործող նորմատիվ փաստաթղթերով հաստատագրված քանակությամբ:
Նմուշներն ու օրինակները վերցնելու մասին կազմվում է ակտ` երեք օրինակից, որը ստորագրում են սերտիֆիկացման մարմնի ներկայացուցիչը, մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձը և հայտարարագրող անձը:
Նմուշների ու օրինակների վերաբերյալ առանձին մաքսային հայտարարագիր չի ներկայացվում, եթե դրանք ընդգրկված են ապրանքին վերաբերող մաքսային հայտարարագրում:
12. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու ժամանակ ստուգվում են`
ա) սերտիֆիկատ տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և կնիքը.
բ) սերտիֆիկացման մարմնի սերտիֆիկատ տալու լիազորությունները.
գ) ներմուծվող ապրանքի համապատասխանությունը սերտիֆիկատին.
դ) սերտիֆիկատի գործողության ժամկետը:
III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
13. Սույն կարգը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(կարգը խմբ. 12.05.00 N 239)
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԱՊՐԱՆՔԻ ՔԱՆԱԿԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ |
1 | 2 | 3 |
0201 - 0204, 0206 - 0210 | Միս և մսի ենթամթերք | 50 կգ |
0302 - 0307 | Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ |
25 կգ |
0401 - 0406 | Կաթ և կաթնամթերք | 25 կգ |
0407, 0408 | Թռչնի ձու | 1000 հատ |
0409 | Բնական մեղր | 10 կգ |
0702 - 0704, 0706 10 000, 0707, 0709 - 0712, 0713 10 900 |
Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ |
50 կգ |
0801 - 0812, 0813 10 000 - 0813 40 300 |
Ուտելի պտուղներ և ընկույզ, ցիտրուսային և
բանջարանոցային մշակաբույսերի կեղևներ և կճեպներ |
50 կգ |
0901, 0902 | Սուրճ, թեյ | 10 կգ |
1006 | Բրինձ | 50 կգ |
1101 - 1104, 1108 | Ալրաղացային արդյունաբերության արտադրանք | 50 կգ |
1501, 1502, 1507 10 900, 1509 - 1512, 1515 19 900, 1516, 1517 |
Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր, յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդի յուղեր, կենդանական կամ բուսական ծագում ունեցող մոմեր |
50 կգ |
1601 - 1605 (բացի 1604 30) |
Մսից, ձկից, խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից պատրաստված արտադրանք |
25 կգ |
1604 30 | Ձկան խավիար | 2 կգ |
1701 - 1704 | Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն,
ծամոն |
50 կգ |
1801, 1804 - 1806 | Կակաո և կակաոյից պատրաստված մթերք | 20 կգ |
1901, 1902, 1905 | Հացահատիկից, ալյուրից, օսլայից և կաթից
պատրաստվող մթերք, ալրային հրուշակեղեն |
25 կգ |
2001 - 2009 | Բանջարեղենի, պտուղների, ընկույզի կամ
բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք |
25 կգ |
2101 - 2105, 2106 90 100 | Խառը սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ | 10 կգ |
2201 - 2209 | Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ |
20 լիտր |
2401 - 2403 | Ծխախոտ և դրա արդյունաբերական
փոխարինիչներ |
500 տուփ |
2501 00 910 | Կերակրի աղ | 50 կգ |
2707, 2710, 2711 | Նավթամթերք | 200 կգ |
2936 | Վիտամիններ | 20 կգ |
3001 - 3006 | Դեղագործական արտադրանք | 5 կգ |
3101 - 3105 | Պարարտանյութեր | 50 կգ |
3303, 3304, 3305, 3306 | Օծանելիք, կոսմետիկական պատրաստուկներ,
մազերի խնամքի միջոցներ, ատամի փոշի և մածուկ |
5 կգ |
3401, 3402 | Օճառ, մակերեսային ակտիվ օրգանական նյութեր |
25 կգ |
3605 | Լուցկի | 1 արկղ |
3808, 3819, 3820 | Թունաքիմիկատներ, արգելակային
հեղուկներ, հակասառեցնող բաղադրություններ և հեղուկներ |
50 կգ |
3923, 3924 | Պլաստմասսայե իրեր | 10 կգ |
4011 (բացի 4011 30 100), 4013 |
Դողեր օդաճնշական, ռետինե կամերաներ
մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար |
5 հատ |
4012 | Դողեր օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված | |
4014 90 100 | Տարբեր ծծակներ ռետինից և նմանատիպ
իրեր երեխաների համար |
1 կգ |
6107 - 6109, 6111, 6112, 6115, 6116 |
Ներքին սպիտակեղեն տրիկոտաժից, մանկական
տրիկոտաժե սպորտային համազգեստներ, լողազգեստներ, գուլպաներ, նասկեղեն, ձեռնոցներ |
24 հատ |
6207, 6211 | Մանկական սպիտակեղեն, սպորտային,
դահուկային համազգեստներ, լողազգեստներ և այլն |
12 հատ |
6302 | Սպիտակեղեն անկողնային` մանկական | 12 հատ |
7417 | Սննդի պատրաստման և տաքացման համար ոչ
էլեկտրական կենցաղային սարքեր |
10 կգ |
7615 | Խոհանոցային, ճաշի և այլ կենցաղային իրեր
ու դրանց մասերն ալյումինից, սանիտարատեխնիկական սարքավորումներ ալյումինից |
10 հատ |
8215 |
Դանակներ, պատառաքաղներ, գդալներ, խոհանոցային կամ ճաշի պարագաներ |
5 |
8508, 8509 (բացի 8508 10, 8508 80, 8508 90, 8509 90) |
Ձեռքի էլեկտրամեխանիկական գործիքներ,
կենցաղային էլեկտրական մեխանիկական սարքեր |
5 հատ |
8516 (բացի 8516 80, 8516 90) |
Էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր | 5 հատ |
8536 (բացի 8536 10, 8536 20, 8536 30, 8536 41, 8536 50, 8536 90) |
Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի
միացման, անջատման, ընդհատման, պաշտպանման |
50 հատ |
8539 (բացի 8539 10, 8539 41, 8539 90) |
Էլեկտրական լամպեր | 100 հատ |
9018 (բացի 9018 31, 9018 32, 9018 39) |
Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական
և անասնաբուժական գործիքներ ու սարքեր |
1 հատ |
9018 31, 9018 32, 9018 39 |
Բժշկական սրսկիչներ, ասեղներ և գործիքներ | 50 հատ |
9304 | Աերոզոլային գազային միջոցներ (գազային
բալոններ, աերոզոլային ատրճանակներ, մեխանիկական գազացրիչներ), գազային ատրճանակներ, այդ թվում` թմբուկավոր (ռևոլվերներ) |
0 |
9405 (բացի 9405 10 100, 9405 50, 9405 60, 9405 91, 9405 92, 9405 99) |
Էլեկտրական ջահեր | 5 հատ |
9502, 9503 | Խաղալիքներ | 5 կգ |
9613 | Գազային հրահաններ | 50 հատ |
(կարգը լրաց. 22.05.99 N 341)
(հավելվածը լրաց. 22.05.99 N 341)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 12.05.00 N 239)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 12.05.00 N 239)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.10.2004, N 1506-Ն | 22.02.2005, N 15 | |
22.08.2002, N 1312-Ն | 28.09.2002, N 15 | |
12.05.2000, N 239 | 10.06.2000, N 15 | |
22.05.1999, N 341 | 06.06.1999, N 15 | |
30.07.1998, N 476 | 01.01.1999, N 15 | |
14.05.1998, N 289 | 09.06.1998, N 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|