Basic information
Number
N 870-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.07.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
26.07.2022
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
26.07.2022
Effective date
27.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 870-Ա

 

ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանին 2022 թվականի հուլիսի 27-28-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում (այսուհետ՝ ՀԱՊԿ) կայանալիք ՀԱՊԿ շրջանակներում օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցերով համակարգող խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

2. Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

26.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation