ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 56-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի առաջին նախադասությունը «փոխառու,» բառից հետո լրացնել «համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող,» բառերով.
2) 5-րդ մասի`
ա. «ա» կետը «վարչական մասի» բառերից հետո լրացնել «ֆինանսավորման աղբյուրներով ապահովված» բառերով, «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը» բառերը փոխարինել «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող տարիներին համայնքի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք և նախորդ տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը» բառերով.
բ. «բ» կետի «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե՝ տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաև տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի)» բառերը փոխարինել «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ` համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված և մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը» բառերով, իսկ «տրանսֆերտների» բառը` «դրամաշնորհների» բառով:
Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության «եկամուտներից» բառը փոխարինել «մուտքերից» բառով.
2) 3-րդ կետի`
ա. առաջին պարբերության «Ոչ հարկային եկամուտներ» բառերը փոխարինել «Այլ եկամուտներ» բառերով.
բ. «ա» ենթակետի «և օգտագործման» բառերը փոխարինել «կամ կառուցապատման իրավունքի» բառերով.
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներ՝
ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում՝ համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող միջոցները.
բ) համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցները:».
4) 5-րդ կետի «տրանսֆերտների» և «տրանսֆերտներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «դրամաշնորհների» և «դրամաշնորհներ» բառերով.
5) 6-րդ կետի «ա.1» ենթակետը «մնացորդը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «բյուջետային փոխատվությունների մարման և պետության պատվիրակված լիազորությունների կատարման ծախսերը» բառերը փոխարինել «պետության պատվիրակված լիազորությունների կատարման և ֆոնդային մաս միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով.
2) 3-րդ մասի «և ստացված վարկերի մարման ծախսերը» բառերը փոխարինել «ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության «ապահովում է պետական հարկային մարմինը» բառերը փոխարինել «ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը, 2-րդ հոդվածի 1-ին կետը, 3-րդ և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, իսկ 1-ին հոդվածի 2-րդ կետը և 2-րդ հոդվածի 2-5-րդ կետերը`
1) համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի բյուջետային գործընթացն օրենքով սահմանված կարգով սկսվելու օրվանից.
2) համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|