ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 169.1-րդ հոդվածում`
1) վերնագրի և առաջին պարբերության «ապահովագրության վճարման» բառերը փոխարինել «ապահովության վճարի» բառերով.
2) երրորդ պարբերությունից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 170.3-րդ հոդվածի վերնագրի և առաջին պարբերության «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 170.6-րդ հոդվածում`
1) վերնագրից և առաջին պարբերությունից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը.
2) առաջին և երրորդ պարբերությունների «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 182.1-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 198.2-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «, պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ» բառերը փոխարինել «մարմիններ, կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով.
2) 3-րդ մասի «կամ պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ» բառերը փոխարինել «մարմիններ կամ կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ կետի «և զբաղվածության ֆոնդի մարմինները, սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմինները» բառերը փոխարինել «ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի առաջին պարբերության «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 8. Օրենսգրքի 244.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 244.3. |
Կենսաթոշակային ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը |
Սույն օրենսգրքի 182.1 հոդվածով և 198.2 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կենսաթոշակներին վերաբերող իրավախախտումների մասով (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից) քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ տեղակալը:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|