Գլխավոր տեղեկություն
Համար
N 1346-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 10.10.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1346-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը
փոփ. 08.06.23 N 938-Լ)

 

Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 08.06.23 N 938-Լ)

Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի ժամանակացույցին՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.06.23 N 938-Լ)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

         

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ  ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

2019 թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

2. ՌԱԴԻՈՀՍԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

4. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

5. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

7. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Ռադիոհաճախականային սպեկտրը (այսուհետ՝ սպեկտր) օգտագործվում է գրեթե ցանկացած մարդու կողմից: Գոյություն ունեն բազմաթիվ կիրառումներ, օրինակ, պաշտպանական ազդանշանային համակարգեր, անլար հեռախոսներ և խոսափողներ, հեռակառավարվող բանալիներ, հեռակառավարվող անջատիչներ և այլ հեռակառավարվող սարքավորումներ, որոնք օգտագործվում են մեր առօրյա կյանքում: Որոշ օգտատերեր կարող են անգամ չիմանալ այն մասին, որ իրենց կողմից որոշակի սարքավորման շահագործումը դա սպեկտրի օգտագործում է, և այդ համակարգերի խանգարումները կարող են ընկալվել որպես աշխատանքային խափանումներ, այլ ոչ ռադիոխանգարումներ: Բջջային կապի, հեռուստատեսության, ինչպես նաև ոստիկանության, շտապ օգնության, օդային շարժման ղեկավարման, պաշտպանության և այլ նպատակներով ռադիոկապի օպերատորների գործունեությունը նույնպես կապված է սպեկտրի օգտագործման հետ: Ամեն դեպքում սպեկտրի կարևորությունը ժամանակակից մարդու համար քննարկվել է ամենուրեք և ամենաբարձր մակարդակներում և դարձել է ընդհանրացված և բոլորի կողմից ընկալելի պոստուլատ: Ի տարբերություն դրան, ռադիոհսկումը պահանջում է ավելի շատ բացատրական տեղեկատվություն: Ռադիոհսկման ընդհանուր խնդիրը դա սպեկտրի օգտագործման ղեկավարման գործընթացն է և խանգարման հետ կապված խնդիրների լուծումն է: Պետք է նաև գիտակցել, որ սպեկտրի օգտագործման հսկողությունը միայն ռադիոդիտումները չեն, այլ այդ գործընթացում ուսումնասիրվում են ռադիոճառագայթվող ազդանշանները՝ ռադիոկայանների ճանաչման և սպասարկման ծառայությունների բարձրացման նպատակով:

2. Սպեկտրն իրենից ներկայացնում է սահմանափակ պետական ռեսուրս, և շատ կարևոր է, որպեսզի բոլոր ռադիոծառայություններն օգտագործեն այն առավել արդյունավետ և ռացիոնալ եղանակով, որպեսզի տարբեր ռադիոցանցեր կարողանան աշխատել խանգարումներից զերծ միջավայրում: Հեռահաղորդակցության բնագավառն արագընթաց աճում է: Նոր տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, ինչպես նաև ռադիոկապի ծառայությունների սրընթաց աճին զուգահեռ աճում է սպեկտրի և արբանյակային ուղեծրերի նկատմամբ պահանջարկը: Սպեկտրի օգտագործման արդյունավետ և ռացիոնալ կառավարումը հիմնականում կապահովի տարբեր ռադիոցանցերի միաժամանակյա աշխատանքը՝ բացառելով փոխադարձ խանգարումները: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել սպեկտրի օգտագործման հսկողություն, քանի որ իրական կյանքում սպեկտրի օգտագործման թույլատրելի պայմանները կարող են չհամապատասխանել իրական պայմաններին: Դա կարող է պայմանավորված լինել սարքավորումների բարդությունով, այլ սարքավորումների հետ փոխազդեցությունով, սարքավորումների անսարքությունով կամ էլ սարքավորումների նպատակաուղղված սխալ շահագործումով: Տվյալ խնդիրը ավելի է բարդանում, քանի որ օրեցօր ավելի են շատանում անլար վերգետնյա և արբանյակային երկրային կայաններ, ինչպես նաև տեխնիկական այլ միջոցներ, որոնք կարող են հանդիսանալ որպես խանգարման աղբյուր (օրինակ համակարգիչներ, բարձր հաճախականային սարքավորումներ, նեոնային լամպեր և այլն): Սպեկտրի օգտագործման հսկման հետ կապված եղանակները կատարելագործվում են, որպեսզի ապահովեն ռադիոկապի համակարգերի տեխնիկական պարամետրերը և նորմերը, ինչպես նաև աջակցեն սպեկտրի և գեոստացիոնար արբանյակային ուղեծրի արդյունավետ օգտագործմանը: Սպեկտրի օգտագործման հսկման եղանակները տարբերվում են այն եղանակներից, որոնք օգտագործվում են ռադիոկապի ցանցերում հիմնականում նրանով, որ ռադիոհսկման աշխատանքներն իրականացվում են ոչ օպտիմալ պայմաններում և անհայտ էլեկտրամագնիսական իրավիճակում:

 

 2. ՌԱԴԻՈՀՍԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. ՀՀ տարածքում ռադիոճառագայթման շուրջօրյա մոնիթորինգն իրականացվում է՝

1) Երևան քաղաքում, շուրջօրյա, որոնց համար տեխնիկական բազա է հանդիսանում կանադական Աերոսիսթեմս Ինթերնեյշնլ «Aerosystems International» ֆիրմայի կողմից 2002 թ. տեղակայված ռադիոմոնիթորինգի համակարգը` իր ծրագրային ապահովմամբ, որը կազմված է 3 բազային և 1 շարժական կայաններից.

2) Գյումրի և Վանաձոր քաղաքներում 8-ժամյա աշխատանքային ռեժիմով՝ մինիմալ տեխնիկական հնարավորություններով:

4. Նշված բազային և շարժական համակարգերն ապահովում են ռադիոմոնիթորինգի գործառույթները միայն Երևանի տարածքում և անհրաժեշտության դեպքում շարժական կայանի միջոցով նաև մարզերում, որը չի ապահովում եթերի օպերատիվ մոնիթորինգ: Այն իրականացվում է միայն պլանային և արտապլանային այցերի ժամանակ, որը լինում է մեկ մարզի կտրվածքով տարեկան 2-ից 3 անգամ, ինչը չի ապահովում Հայաստանի Հանրապետության առկա ողջ պահանջը: Մասնավորապես, ծածկույթից բաց է մնացել, օրինակ՝ Մեղրու, Կապանի, Գորիսի և այլ տվյալ տարածաշրջանի մոնիթորինգը:

5. Միաժամանակ հարկ է նշել, որ շարժական համակարգերի տեղափոխումն առաջացնում է բացեր՝ կայանների այլ տեղ տեղափոխման ժամանակ, ինչը հնարավորություն չի տալիս ունենալ իրական պատկեր, առավել ևս խոցելի է դարձնում այն տարածքները, որոնք դուրս են մնում մոնիթորինգի դաշտից:

 

3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Գաղտնիք չէ, որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ կապի միջոցների զարգացումը տեղի է ունենում ոչ թե տարեցտարի, այլ օրեցօր: Կապի միջոցների արտադրողների պահանջարկը սպեկտրի նկատմամբ սրընթաց աճում է: Անհրաժեշտություն է առաջանում նաև ստուգել սպեկտրի արդյունավետ օգտագործումը և ճիշտ պլանավորումը: Կապի օպերատորները հաճախակի ստանում են նոր տեխնոլոգիաների ներդրման համար նախատեսված սպեկտրի շահագործման լիցենզիաներ, սակայն չեն զարգացնում այն՝ պահուստավորելով սպեկտրը և վստահ լինելով, որ մրցակից կազմակերպությունները չեն կարող զարգացնել այդ տեխնոլոգիաները՝ սպեկտրի բացակայության պատճառով: Իսկ մոնիթորինգ իրականացնող կազմակերպությունը չի կարող ի հայտ բերել այդ հնարավոր երևույթները՝ տեխնիկական միջոցների բացակայության պատճառով: Եթերի հսկողությունը լիարժեք ապահովելու և հայտնաբերված թերությունները օպերատիվ վերացնելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ ամբողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ռադիոմոնիթորինգ: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել ռադիոմոնիթորինգի բազային կայանների և շարժական լրակազմի ամբողջական-միասնական համակարգ՝ շուրջօրյա ռադիոհսկման հնարավորությամբ, որն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել ՀՀ տարբեր գերատեսչությունների կողմից ինչպես ամենօրյա աշխատանքների, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ՝ օպերատիվ խնդիրների լուծման համար:

7. Բացի այդ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Արցախի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության միջև 2018 թվականի հուլիսի 12-ին ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում` պետության անվտանգության նկատառումներից ելնելով, որոշակի ռադիոհաճախականությունների կամ ռադիոհաճախականային շերտերի մոնիթորինգի և տեղորոշման վերաբերյալ օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն ունենալու նպատակով անհրաժեշտ է ունենալ ռադիոմոնիթորինգի և տեղորոշման ամբողջական միասնական ժամանակակից համակարգ:

8. Կարևորելով երկու երկրների սահմանամերձ տարածքներում առկա միջսահմանային ռադիոազդանշանների ներթափանցումը նվազեցնելու և GSM տիրույթում բջջային բազային կայաններից առաջացող վնասակար խանգարումները բացառելու գործընթացը, կարևորվում է առաջարկվող ռադիոմոնիթորինգի համակարգի հրատապ ներդրումը:

 

4. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Սպեկտրի օգտագործումն իրականացվում է շուրջօրյա, ամբողջ տարվա ընթացքում կամ առանձին շրջաններում, կամ գլոբալ՝ պետության ամբողջ տարածքով մեկ: Հետևաբար ռադիոմոնիթորինգը նույնպես պետք է իրականացվի շուրջօրյա, եթե ցանկանում ենք ապահովել սպեկտրի արդյունավետ օգտագործում:

10. Ռադիոհսկման հիմնական նպատակներն են՝

1) տեղական, տարածաշրջանային կամ գլոբալ մասշտաբներով էլեկտրամագնիսական ռադիոհաճախականային խանգարումներին առնչվող խնդիրների լուծում, որպեսզի ապահովվի ռադիոծառայությունների և ռադիոկայանների միաժամանակյա աշխատանք՝ փոքրացնելով կամ նվազեցնելով ռեսուրսի օգտագործումը.

2) օգնել և ապահովել բնակչության կողմից ձայնային և հեռուստատեսային արձակման ազդանշանների թույլատրելի որակով ընդունում.

3) ադմինիստրացիայի կողմից ռադիոհաճախականությունների և հաճախականային շերտերի փաստացի օգտագործմանը վերաբերող (կապուղիների զբաղվածությունը և ծանրաբեռնվածությունը) անհրաժեշտ տվյալների ապահովում՝ սպեկտրի օգտագործման և կառավարման համար: Հաղորդվող ազդանշանների տեխնիկական և շահագործման բնութագրերի ստուգում (համապատասխանում է տրված լիցենզիաներին, թե ոչ), չարտոնված հաղորդակների և պոտենցիալ խանգարման աղբյուրների հայտնաբերում և որոշում, ինչպես նաև չարտոնված հաճախականությունների բացահայտում ու հաշվառում, ինչպես նաև առկա հաճախականությունների ստուգում.

4) Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կազմակերպված ծրագրերի համար անհրաժեշտ տվյալների ապահովում, օրինակ, ռադիոկապի կոնֆերանսների հաշվետվությունների համար, առկա խանգարումների վերացման վերաբերյալ ադմինիստրացիաներին դիմելու ժամանակ, արտաշերտային ճառագայթումների վերացման ժամանակ.

5) արտակարգ իրավիճակներում միջոցառումների իրականացման ժամանակ ռադիոտեխնիկական միջոցների արդյունավետ կիրառման հնարավորության ստեղծում;

11. Հիմնական խնդիրները կայանում են նրանում, որ օպերատիվությունն ապահովելու համար պետք է իրականացվի շուրջօրյա ռադիոհսկում: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ավիա, երկաթուղային և ավտո մայրուղիների ու ՀՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով իրականացվող ռադիոմոնիթորինգին: Բացի այդ, հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության խնդիրները, որոնք ամրագրված են կապի ոլորտի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում (համաձայն ՀՀ Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի և ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի N 574-Ն որոշման), ուստի անհրաժեշտություն է առաջացել կառուցել որոշակի ռադիոհաճախականությունների կամ ռադիոհաճախականային շերտերի մոնիթորինգի և տեղորոշման ամբողջական միասնական համակարգ, որը կապահովի ՀՀ ամբողջ տարածքի ռադիոհսկման ծածկույթը, և որը կարող է կիրառվել ինչպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության, այնպես էլ ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ոստիկանության կողմից, ինչպես ընթացիկ, այնպես էլ օպերատիվ խնդիրների լուծման համար:

 

5. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

12. Ամբողջական ցանցը պետք է կազմված լինի սպասարկվող, չսպասարկվող և շարժական կայաններից, որոնք պետք է կառավարվեն Հիմնական կայանից: Հիմնական կայանը պլանավորվում է տեղակայել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխամասում (այսուհետ՝ Գլխամաս): Դրանից բացի պլանավորվում է կառուցել հետևյալ կայանները՝

1) Հիմնական MS-Main Station (Գլխավոր կայան), վայրը Գլխամաս, որն իր մեջ ներառում է օպերատորների համար նստատեղեր և կենտրոնացված տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) սարքավորումներ.

2) Գլխավոր կայանում պետք է ներառվեն՝

2.1) սպասարկվող, չսպասարկվող և շարժական կայաններից ստացված չափման արդյունքների գնահատման և հսկման համար նախատեսված երկու օպերատորական նստատեղ և մեկ նստատեղ, որը միայն կառավարվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից,

2.2) տվյալների պահպանման համար մեկ կրիչ, որը միացված է ցանցին ընթացիկ հաճախականության ձայնագրման համար,

2.3) տվյալների շտեմարանին ցանցային միացում.

3) Սպասարկվող կայաններ- 5 կայան, ք. Երևան՝ 2 կայան (ՀԱԹ և Նուբարաշենում), ք. Գյումրի, ք. Վանաձոր և ք. Գորիս՝

3.1) սպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և ռադիոտեղորոշման կայաններից յուրաքանչյուրը ներառում է միանման սարքավորումներ, մեկ օպերատորի համար նախատեսված նստատեղ և կենտրոնացված տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) սարքավորումներ (RCS- Radio control Station համար սարքավորումները): Նախատեսված է նաև միացում ցանցային կապուղիներին.

4) Չսպասարկվող կայաններ - 20 կայան, ք. Երևան՝ Կենտրոնական հատված, ք. Ագարակ, գ. Սառնակունք, ք. Քաջարան՝ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Վերնաշեն, ք. Խաչիկ՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Կրասար՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Ձորամուտ, գ. Աքորի՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Վերին Սասնաշեն, գ. Մաստարա, գ. Բազմաբերդ՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Նոյեմբերյան, գ. Ակնաղբյուր, ք. Վերին Կարմրաղբյուր՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Արտաշատ՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Ճամբարակ, ք. Վարդենիս, ք. Մարտունի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Հրազդան՝ ՀՀ Կոտայքի մարզ՝

4.1) չսպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և ռադիոտեղորոշման կայաններից յուրաքանչյուրը ներառում է միանման սարքավորումներ, մեկ օպերատորի համար նախատեսված նստատեղ և կենտրոնացված տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) սարքավորումներ (UAS- Fix Unmanned Monitoring and Direction Finding Stations համար սարքավորումները): Նախատեսված է նաև միացում ցանցային կապուղիներին.

5) Շարժական կայաններ - 5 կայան, ՀՀ տարածքում չսպասարկվող կայանների հետ համատեղ լրացուցիչ մոնիթորինգի և տեղորոշման աշխատանքների իրականացում և չսպասարկվող կայանների տեխնիկական սպասարկման աշխատանքների պարբերաբար իրականացում՝

5.1) շարժական ռադիոմոնիթորինգի և ռադիոտեղորոշման կայաններից յուրաքանչյուրը ներառում է միանման սարքավորումներ, մեկ օպերատորի համար նախատեսված նստատեղ և կենտրոնացված տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) սարքավորումներ (MMS- Mobile Monitoring and Direction Finding Stations համար սարքավորումները): Նախատեսված է նաև միացում ցանցային կապուղիներին:

(12-րդ կետը փոփ. 08.06.23 N 938-Լ)

13. Ելնելով վերոգրյալից՝ ծրագրով առաջարկվում է ՀՀ տարածքում ռադիոմոնիթորինգի և տեղորոշման համակարգի կազմակերպման սխեմա՝ համաձայն N 1 ձևի: Առաջարկվող սխեման պատկերավոր է սարքում ռադիոմոնիթորինգի անխափան աշխատանքը՝ ապահովելով ՀՀ ողջ տարածքի ռադիոմոնիթորինգի ծածկույթը: Միաժամանակ ենթադրվում է նշված համակարգի շահագործման արդեն իսկ 7-8-րդ տարում ունենալ նշված համակարգի համար ծախսված գումարների հետ վերադարձ ՀՀ պետական բյուջե՝ նոր տեխնոլոգիաների համար հատկացվելիք ռադիոհաճախականությունների վաճառքից և անօրինական շահագործվող ռադիոցանցերի օրինականացումից ստացված գումարների տեսքով:

 

6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

14. Եթե հաշվի առնենք պետությունների փորձը և Հեռահաղորդակցության միջազգային միության Ուղեցույցները, սպեկտրի շահագործումից ստացված գումարի 15-20%-ը, որպես նվազագույն պահպանման ծախս, պետք է տրամադրվի այն կազմակերպությանը կամ կազմակերպություններին, որոնք իրականացնում են սպեկտրի պլանավորումը և ռադիոմոնիթորինգը (և դա այն դեպքում, երբ արդեն իսկ ներդրված է նմանատիպ համակարգ, և մնում է միայն այդ համակարգի պահպանումը): Այսօրվա դրությամբ սպեկտրի պլանավորման և մոնիթորինգ իրականացնող կազմակերպությունը հանդիսանում է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ծրագրի ֆինանսավորման աղբյուր կարող է լինել ՀՀ պետական բյուջեն: Ծրագրի միջոցառումների իրականացման համար պետական աջակցության մասով ֆինանսավորումը կարող է նախատեսվել համապատասխան բյուջետային տարիների համար կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների գծով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով և պետական բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում՝ ելնելով այդ ոլորտների ծախսային առաջնահերթություններից:

15. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 4.36 մլրդ ՀՀ դրամ, որի հաշվարկները ներկայացված են N 2 ձևում:

(15-րդ կետը փոփ. 08.06.23 N 938-Լ)

 

7. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

16. ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ավարտից և արտադրական շահագործման հանձնումից հետո ակնկալվում է ՀՀ ողջ տարածքի ռադիոմոնիթորինգ և տեղորոշում, որը կբացառի ՀՀ տարածքում չարտոնված ռադիոճառագայթման աղբյուրների գործունեությունը, ի հայտ կբերի բոլոր շեղումները և հատկացված ռադիոհաճախականությունների ոչ նպատակային օգտագործողներին: Ռազմաքաղաքական ներկա փուլում տվյալ համակարգի գործարկումը բացարձակ անհրաժեշտություն է:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_22886

 

*Ս.Կ.-Սպասարկվող կայան **Ոչ Ս.Կ. .-Չսպասարկվող կայան *** Շ.կ.-Շարժական կայան

(ձևը փոփ. 08.06.23 N 938-Լ)

 

Ձև N 2

 

Բ Յ ՈՒ Ջ Ե

 

ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրի իրականացման 2020-2024 թվականների համար կանխատեսվող

 

NN

ը/կ

Ծրագրի անվանումը

Միավորի

արժեքը (եվրո*)

Միավորի

արժեքը (ՀՀ դրամ)

Քանակը/

չափման միավորը

Ընդամենը

գումարը (ՀՀ դրամ)

Ժամկետը

1.

Տեխնիկական առաջադրանքի

մշակում

 

28 000 000

1

28 000 000

2020 թ.

2.

2.1. Գլխավոր կայան (MS-Main Station) (ծրագրաապարատային ապահովմամբ)

1 605 675

683 299 800

1/լրակազմ

363 841 500

(ներառյալ մաքսային տուրքերը)

319 458 300

2022 թ.

 

 

2023 թ. առաջին եռամսյակ

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 թ.

 

 

 

 

 

 

2022 թ.

2.2. Չսպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայան

(ծրագրաապարատային ապահովմամբ)

1/լրակազմ

2.3. Շարժական կայան (շարժական կայանի համար նախատեսված ծրագրաապարատային

ապահովմամբ) առանց մոնտաժային

աշխատանքների

1/լրակազմ

2.4. Աշխատակիցների/

Անձնակազմի ուսուցում

1/լրակազմ

2.5. Բնակարան Գորիս քաղաքում

ավտոտնակով

 

24 444 445

1/հատ

24 444 445

3.

Տեղական նշանակության աշխատանքներ՝ գոյություն ունեցող տեխնիկական շինությունների (կայմ, աշտարակ, հենասյուն) ընթացիկ վերանորոգում, էլեկտրական սնուցման գծերի անցկացում, հողանցման համակարգերի վերանորոգում, անտենակայմային կառույցներից չօգտագործվող անտենաների և ֆիդերային

համակարգերի ապամոնտաժում

 

27 576 000

1/դրամ

27 576 000

4.

Սպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայաններ (ծրագրաապարատային ապահովմամբ)

4 055 412

1 592 073 643

5/լրակազմ

1 592 073 643

2023 թ.

5.

Շարժական կայան (շարժական կայանի համար նախատեսված ծրագրաապարատային ապահովմամբ)

4/լրակազմ

6.

Համակարգի սպասարկման ծառայություններ

(նախագծի կառավարում, համակարգային

ճարտարագիտություն և նախագծի վերլուծություն, մեխանիկական և էլեկտրական դիզայն, համակարգի նախագծում և գործարկում, գործարանային փորձարկումներ և տեղափոխում, աշխատանքի և վերանորոգման ուսուցում ու շահագործման հանձնում)

1/լրակազմ

7.

Ավտոտնակներ Գյումրի և Վանաձոր քաղաքներում (ըստ շուկայական գների)

 

3 000 000

2/հատ

6 000 000

8.

Ավտոմեքենաներ (1 ամենագնաց,

4 մինիավտոբուս, 4 լիաքարշակ, սարքերի տեղավորման և օպերատորի նստատեղի համար նախատեսված անհրաժեշտ տարածքով)

 

21 440 000

5/հատ

107 200 000

9.

Շարժական կայան (շարժական կայանի համար նախատեսված ծրագրաապարատային ապահովմամբ) մոնտաժային աշխատանքներ

150 000

 

1/դրամ

63 000 000

10.

Անխափան էլեկտրական սնուցման աղբյուր

 

400 000

8/հատ

3 200 000

11.

Բենզինային կամ դիզելային էլեկտրական գեներատոր

 

2 400 000

5/հատ

12 000 000

12.

Ջերմային կարգավորմամբ արկղեր

 

1 160 000

1/հատ

1 160 000

13.

Տեղական նշանակության աշխատանքներ՝ 5 սպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայանների էլեկտրամոնտաժային

աշխատանքներ (էլեկտրական սնուցման գծերի անցկացում, հողանցման համակարգերի վերանորոգում)

 

1 485 000

1/դրամ

1 485 000

14.

Չսպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայան (ծրագրաապարատային ապահովմամբ)

4 055 412

1 747 720 355

19/լրակազմ

1 747 720 355

2024 թ.

15.

Հետվաճառքի սպասարկման ծառայություն (երկու տարվա երաշխավորված սպասարկման գումար ծրագրերի թարմացման հնարավորությամբ)

1/լրակազմ

16.

Ջերմային կարգավորմամբ

արկղեր

 

1 160 000

19/հատ

22 040 000

17.

Անխափան էլեկտրական սնուցման

աղբյուր

 

400 000

19/հատ

7 600 000

18.

10-20 մետր բարձրությամբ կայմ

 

1 300 000

19/հատ

24 700 000

 

19.

Տեղական նշանակության աշխատանքներ՝ 19 չսպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայանների էլեկտրամոնտաժային

աշխատանքներ (էլեկտրական սնուցման

գծերի անցկացում, հողանցման համակարգերի կառուցում)

 

700 000

19/դրամ

13 330 000

 
 

Ընդամենը

     

4 364 829 243

2020-2024 թթ.

1.*Եվրոյի հաշվարկման համար հիմք է ընդունվել  

2023 թվականի համար՝ 1 եվրո = 392.58 ՀՀ դրամ,
  2024 թվականի համար՝ 1 եվրո = 430.96 ՀՀ դրամ»:

(ձևը խմբ. 08.06.23 N 938-Լ)

(հավելվածը փոփ., խմբ. 08.06.23 N 938-Լ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրականացնող մարմինը/ Իրականացման

պատասխանատուն

Իրականացման ժամանակա-

հատվածը

Ֆինանսավորման աղբյուրը

Միջոցառման արժեքը

(ՀՀ դրամ)

1.

ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգերի արտադրությամբ զբաղվող առաջադեմ ընկերությունների կողմից առաջարկվող լավագույն համակարգերի ուսումնասիրություն (մոնիթորինգ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

(համաձայնությամբ)

2019 թ.

4-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

-

2.

ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման տեխնիկական պայմանների և պահանջների առաջադրանքներ կազմելու համար մրցույթի անցկացում և պայմանագրի կնքում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

(համաձայնությամբ)

2020 թ.

3-րդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

28 000 000

3.

ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված

կարգով մրցույթի հայտարարում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2020 թ.

4-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

4.

ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման համար մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ

պայմանագրի կնքում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2020 թ.

4-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

5.

ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրով նախատեսված աշխատանքի իրականացում և շահագործման հանձնում.

5.1) ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ձեռքբերում՝ թվով մեկական.

ա. Գլխավոր (MS), ֆիքսված չսպասարկվող և շարժական կայանների կազմում ներառված տեխնիկական միջոցների տեղակայում, փորձարկում, գործարկում և շահագործման հանձնում-ընդունում,

բ. տեխնիկական անձնակազմի տեսական և գործնական ուսուցում.

5.2) ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ձեռքբերում՝ սպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի տեղորոշման թվով 5 և թվով 4 շարժական կայանների կազմում ներառված տեխնիկական միջոցների տեղակայում, փորձարկում, գործար- կում և շահագործման հանձնում-ընդունում.

 

5.3) ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ձեռքբերում՝

 

թվով 19 չսպասարկվող ստացիոնար մոնիթո- րինգի և տեղորոշման կայանների կազմում ներառված տեխնիկական միջոցների տեղակայում, փորձարկում, գործարկում և շահագործման հանձնում-ընդունում:

Հետվաճառքի սպասարկման ծառայություն (երկու տարվա երաշխավորված սպասարկման գումար ծրագրերի թարմացման հնարավորությամբ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

(համաձայնությամբ)


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

(համաձայնությամբ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

(համաձայնությամբ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

(համաձայնությամբ)

2022-2024 թթ.

4-րդ եռամսյակ

 

 

 

 

 

 

 

2022 թ.

4-րդ եռամսյակ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 թ.

4-րդ եռամսյակ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 թ.

4-րդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե

4 364 829 243

 

 

 

 

 

 

 

 

415 861 900

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1 786 118 643

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1 815 390 355

(հավելվածը փոփ. 24.09.20 N 1577-Լ, խմբ. 08.06.23 N 938-Լ)