ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2023 թվականի N 987-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման՝
1) 2-րդ կետի 5-րդ ենթակետում «2023 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2) հավելվածի 17-րդ կետը «կդառնա» բառից հետո լրացնել «գործընկեր բանկի» բառերով, իսկ «2023 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի «Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 932-Լ որոշման hավելվածի՝
1) 4-րդ կետում «հունիս» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով.
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. 2023 թվականի դեկտեմբեր ամսվա հետվճարը հաշվարկվում և վճարվում է 2024 թվականի հունվար ամսին։».
3) 14-րդ կետում «2023 թվականի օգոստոսի 5-ից 15-ը» բառերը փոխարինել «2024 թվականի փետրվարի 5-ից մինչև 15-ը» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2023 թվականի հունիսի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցություն» միջոցառումից բխող հետվճարների ֆինանսավորելու և եկամտային հարկը վճարելու համար Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից միջոցներ հատկացնելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|