Basic information
Number
թիվ 184
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.12.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
29.10.2019
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
29.10.2019
Effective date
01.12.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 184

քաղ. Մոսկվա

 

ՀԵՌՈՒՍՏԱԸՆԴՈՒՆԻՉԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՈՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՋԵՐՄԱՀԵՌԱՑՈՒՑԻՉԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց

1. Հեռուստաընդունիչի կենտրոնական պրոցեսորի համար գործածվող ջերմահեռացուցիչը, որն ալյումինե թիթեղից դրոշմման մեթոդով պատրաստված մետաղական արտադրատեսակ է, ունի կենտրոնական պրոցեսորի վրա տեղադրելու համար տեխնոլոգիական անցքեր և հեռուստաընդունիչի հիմնական մեկուսատախտակի վրա առարկայի սևեռակման համար ամրակման տարրեր, նախատեսված է կենտրոնական պրոցեսորի գործառման ժամանակ գերտաքացումը բացառելու նպատակով ջերմությունը հեռացնելու և ցրելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8529 ապրանքային դիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

        

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation