ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 8 հոկտեմբերի 2019 թվականի | թիվ 173 | քաղ. Մոսկվա | 
ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻ ՈՉ ՍԱՂՄՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՍՈՒԲՍՏՐԱՏՆԵՐԻ ՀԻՄՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Որպես ազդող նյութ` միկրոօրգանիզմների նյութափոխանակության արգասիքների ոչ սաղմնային ջրային սուբստրատներ, ինչպես նաև օժանդակ նյութեր պարունակող, ներքին ընդունման համար լուծույթի տեսքով հեղուկ պատրաստուկը, որը նախատեսված է ստամոքսի նորմալ միկրոֆլորայի հավասարակշռությունը վերականգնելու և կարգավորելու օրգանիզմի պաշտպանական հատկություններն ուժեղացնելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` | Տ. Սարգսյան | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 11.05.2023, թիվ 53 | 11.06.2023, թիվ 173 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|