Գլխավոր տեղեկություն
Համար
N 186-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2023-13.10.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.07/17(1375) Հոդ.240
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2018 թվականի N 186-Ն

 

ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 15 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՓՐԿԱՐԱՐԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

փետրվարի 22-ի N 186-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՉԱՓ

 

ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 15 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՓՐԿԱՐԱՐԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից կատարվող փոխհատուցման կարգի հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 06.07.23 N 1101-Ն)

2. Կամավոր փրկարարներն արտակարգ իրավիճակների վայր մեկնելու ժամանակ հիմնական աշխատավայրում ձևակերպում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման:

3. Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցվում (վճարվում) է նրա հիմնական աշխատավայրում վերջինիս համար սահմանված միջին աշխատավարձը (այսուհետ՝ միջին աշխատավարձ)՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվարկը:

4. Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրամադրած՝ փրկարարական աշխատանքներում որպես կամավոր փրկարար ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 06.07.23 N 1101-Ն)

5. Լիազոր մարմնի հայտով ներկայացած ֆիզիկական անձին կամավոր համարվելու պահից լիազոր մարմինն իրազեկում է կամավոր փրկարարի գործատուին էլեկտրոնային տեղեկատվության միջոցով (ստորագրված տեղեկանքը տեսաներածում և ուղարկում է էլ. փոստով կամ այլ էլեկտրոնային կապի միջոցով):

6. Լիազոր մարմնի կողմից տրամադրվող փրկարարական աշխատանքներում որպես կամավոր փրկարար ներգրավելու մասին տեղեկանքը բաղկացած է երկու մասից`

1) առաջին մասում նշվում են կամավոր փրկարարի ընդհանուր տվյալները և այլ անհրաժեշտ տեղեկություններ.

2) երկրորդ մասում նշվում են կամավոր փրկարարի կատարած աշխատանքի փաստը հավաստող տվյալները և աշխատած օրերի քանակը:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկանքի ձևը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հայտով օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին փոխհատուցման նպատակով լիազոր մարմինը կազմում է կամավոր փրկարարների ցուցակները:

(8-րդ կետը փոփ. 06.07.23 N 1101-Ն)

9. Սույն հավելվածի 8-րդ կետում նշված ցուցակները կազմելու համար կամավոր փրկարարներն արտակարգ իրավիճակի վայրից վերադառնալուց հետո լիազոր մարմին են ներկայացնում սույն հավելվածի 4-րդ կետում նշված տեղեկանքը, տեղեկանքներ աշխատավայրի և միջին աշխատավարձի չափի վերաբերյալ, անձնագիր, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացող կամավոր փրկարարի բանկային ռեկվիզիտները:

10. Սույն հավելվածի 8-րդ կետով սահմանած ցուցակներում նշվում են կամավոր փրկարարների անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), արտակարգ իրավիճակի վայրում գտնվելու ժամանակահատվածը (օրերի քանակը), հիմնական աշխատավայրի անվանումը, զբաղեցրած պաշտոնը (հաստիքը), ամսական միջին աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափ) չափը, յուրաքանչյուր կամավոր փրկարարի մասով փոխհատուցման ենթակա գումարի չափը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացող կամավոր փրկարարի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից կամավոր փրկարարը նախընտրում է ստանալ գումարը:

11. Սույն հավելվածի 8-րդ կետում նշված ցուցակների և ստացված տեղեկատվության հիման վրա փոխհատուցման ենթակա գումարները հատկացվում են լիազոր մարմնի կողմից` տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով լիազոր մարմնին հատկացված միջոցների հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից` սույն հավելվածի 10-րդ կետում նշված գումարն ստացողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն բանկի հաշվին փոխանցելու համար, որտեղից կամավոր փրկարարն անձնագիրը ներկայացնելու դեպքում կարող է ստանալ գումարը:

(հավելվածը փոփ. 06.07.23 N 1101-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2023, N 1738-Ն 13.10.2023, N 186-Ն
06.07.2023, N 1101-Ն 16.07.2023, N 186-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան