ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածում`
1) 3-րդ կետի իններորդ և տասներորդ պարբերությունների «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական բյուջե վճարվող պարտադիր» բառերով.
2) 4-րդ կետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|