Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-237-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1211
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածում`

1) 3-րդ կետի իններորդ և տասներորդ պարբերությունների «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական բյուջե վճարվող պարտադիր» բառերով.

2) 4-րդ կետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. նոյեմբերի 19
Երևան
ՀՕ-237-Ն