ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 595-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 585-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Մոլդովայի Հանրապետություն գործուղելու մասին» N 585-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «հունիսի 2-ը» բառերը փոխարինել «հունիսի 1-ը» բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:».
3) որոշման 6-րդ կետում «հունիսի 2-ին՝» բառերը փոխարինել «հունիսի 1-ին՝» բառերով.
4) հավելվածում «(27.05.2023 թ.-02.06.2023 թ.)» բառերը փոխարինել «(27.05.2023 թ.-01.06.2023 թ.)» բառերով, իսկ հավելվածի ամբողջ տեքստում «(համաձայնությամբ)» բառը՝ «(համաձայնությամբ, 31.05.2023 թ.-02.06.2023 թ.)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|