600.0202.14.06.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 հունիսի 2023 թվականի |
N 202-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 234-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի N 234-Ն որոշման 1-ին կետով սահմանված էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգի՝
1) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կարգավորվող անձի տարածքում՝ կարգավորվող անձի գտնվելու կամ գործունեության վայրում` կարճաժամկետ (մինչև տասն աշխատանքային օր) կամ երկարաժամկետ (տասնմեկից մինչև հիսուն աշխատանքային օր): Կարգավորվող անձի տարածքում հերթական երկարաժամկետ մոնիթորինգը կարող է իրականացվել օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ, և ոչ շուտ, քան նախորդ երկարաժամկետ մոնիթորինգի ավարտի օրվանից վեց ամիս հետո։»,
2) 6-րդ կետից հանել «մոնիթորինգի արդյունքների կիրառման շրջանակը,» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
14 հունիսի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|