ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2023 թվականի N 968-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1179-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» N 1179-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, որոշման հավելվածի և «ԳԼՈՒԽ 2.»-ի, «ԳԼՈՒԽ 3.»-ի և «ԳԼՈՒԽ 4.»-ի վերնագրերում «ԵՎ 2020» բառերը փոխարինել «, 2020 ԵՎ 2022» բառերով, իսկ «ՄԱՍՆԱԿՑԱԾ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ» բառերով.
2) որոշման 1-ին կետում և որոշման հավելվածի 1-ին կետում «և 2020» բառերը փոխարինել «, 2020 և 2022» բառերով, իսկ «մասնակցած» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված» բառերով.
3) որոշման հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝
«6.1. Շահառուն սույն ծրագրում կարող է ընդգրկվել միայն մեկ անգամ, ընդ որում՝ սույն ծրագրի 6-րդ կետում նշված աջակցության ուղղություններից միայն մեկով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|