ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) վերնագրի, նախաբանի, 5-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և 6-րդ հոդվածի 8-րդ մասի յոթերորդ պարբերության 2-րդ կետի «ա» ենթակետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով, իսկ օրենքի նախաբանը «սոցիալական վճարներ» բառերից առաջ լրացնել «նաև» բառով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 3-րդ հոդվածի 6-րդ մասի, 5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 4-րդ մասի երկրորդ պարբերության, 6-րդ մասի չորրորդ պարբերության և 8-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի «առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող» բառերը փոխարինել «հարկային կամ այլ պարտադիր վճարների պարտավորությունների դիմաց կամ վերադարձվում են վճարողին» բառերով:
Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2007 թ. նոյեմբերի 19 Երևան ՀՕ-245-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|