Գլխավոր տեղեկություն
Համար
N 960-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2023-18.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2023 թվականի N 960-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի մայիսի 23-ից մինչև 2025 թվականի մայիսի 22-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 960-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա- վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

8702400009

Տրոլեյբուս

Տրոլեյբուսների արտադրությունը` 2022 թվական, չշահագործված Մակնիշ` YUTONG BUS

ZK6128BEVG

Անվտանգության ստանդարտներ`

– բավարարում են ՀՀ-ում գործող ՄՄ հանձնաժողովի 09.12.2011թ.-ի թիվ 877

որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: Գաբարիտային չափերը`

– երկարությունը` 12200x50 մմ,

– լայնությունը` 25500x20 մմ,

– բարձրությունը`

3800 մմ-ից ոչ ավելի,

– անվային բազան` 6000x50 մմ: Զանգվածը`

– առավելագույն համախառն զանգվածը` 19500 կգ-ից ոչ ավելի,

– լիցքավորված` 13500 կգ-ից ոչ ավելի Տարողությունը` հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, 25+2 փափուկ նստատեղերով, 85 մարդուց ոչ պակաս տարողությամբ:

Չափանիշներ`

– տրոլեյբուսներ, որոնք կարող են աշխատել էլեկտրաէներգիայի ստացման երկու եղանակով` հպակային ցանցից սնուցմամբ կամ կողեզրին ուժակուտակիչ մարտկոցից սնուցմամբ` ինքնավար ընթացքով: Շարժաբեր էլեկտրաշարժիչ`

– առնվազն 200 Կվտ հզորություն,

– շրջակա միջավայրի - 35ԵC-ից մինչև 55 ԵC ջերմաստիճանների

պայմաններում

կանոնավոր աշխատելու հնարավորություն,

–բարձր հուսալիություն և էներգիայի վերականգնման գործառույթ:

Շարժաբեր էլեկտրահաղորդիչի կառավարման ինտեգրացված

համակարգ․

կատարում է էլեկտրաշարժիչի, ղեկային կառավարման հիդրոուժեղացուցչի, օդային ճնշակի հսկիչի գործառույթներ`

ապահովելով

տեխնիկական սպասարկման հարմարավետություն: Հոսանքընդունիչ համակարգ` աշխատում է թեթև ալյումինե համաձուլվածքից, մեկուսիչ ծածկույթով մետաղաձողային հոսանքընդունիչներով, որոնց տարքը

եզրաչափքերից պետք է լինի 680 մմ-ից ոչ ավելի, օգտագործվում է բարձր հաճախականության օդաճնշական

կառավարման

տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ղեկավարել 3 վայրկյանի ընթացքում ձողի արագ իջեցումը և իրականացնել պաշտպանությունը: Ուժակուտակիչ մարտկոց` օգտագործվում է լիթիում– երկաթ – ֆոսֆատային կուտակիչ, որը պետք է հագեցած լինի շուրջօրյա մշտադիտարկման համակարգով, ունենա ազոտային պաշտպանիչ համակարգ, մարտկոցների ջերմային կառավարման համար անհրաժեշտ

հեղուկ սառեցման և

հեղուկ տաքացման համակարգ` տրոլեյբուսի անվտանգությունը բարձրացնելու նպատակով: Էլեկտրական օդային ճնշակ`

ունի լարման ավտոմատ նույնականացման գործառույթ: Առկա է հակավթարային պաշտպանություն, իսկ գերտաքացման գերհոսքի գերլարման, ցածր լարման և ֆազի ընդհատման դեպքերում ապահովում է,

որ էլեկտրաշարժիչի

համակարգն անջատվի ժամանակին:

Անիվներ և դողեր` օդաճնշական 305/70R 22.5 անխուց անվադողեր` տրոլեյբուսների համար

պահպանաշերտերով:

հատ

15

Չինաստան

Չինաստան

2 078 400 000

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

 

 

 

 

 

 

2 078 400 000

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.10.2024, N 1620-Ա 18.10.2024, N 960-Ա
17.11.2023, N 1981-Ա 18.11.2023, N 960-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան