Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.06.2023
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
30.05.2023
Ստորագրող մարմին
Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2023 թ. N 48-Ն

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով՝ ավագանին որոշում է`

 

1. Սահմանել, որ տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը՝

 

1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.

 

2) գործունեության իրականացման վայրի` շենքի կամ շինության, սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը, բացօթյա առևտրի կազմակերպման դեպքում՝ տարածքի լուսանկարը

 

3) օրենքով սահմանված գործունեության (գործողությունների) համար համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվության պատճեն

 

4) համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորություններ (բացի արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող ժամկետանց պարտավորությունների) չունենալու վերաբերյալ տեղեկանք

 

2․ Սահմանել տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնությունների կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։

 

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:

 

Կողմ -8

 

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

 

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

2023 թ․ մայիսի 30

ք. Ջերմուկ

 

 

Հավելված

Ջերմուկ համայնքի ավագանու

2023 թվականի մայիսի 30-ի

N 48-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1․ Սույն կարգով կարգավորվում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնությունների կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները։

 

2․ Ջերմուկ համայնքի ավագանին տեղական տուրքի արտոնություն է սահմանում առանձին տեղական տուրք վճարողների համար համայնքի վարչական տարածքում՝

1) հեղուկ վառելիքի վաճառքի, սեղմված բնական գազի վաճառքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի, խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի,

2) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու,

3) ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի,

4) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման,

5) առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու,

6) հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման,

7) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման,

8) սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության իրականացմանն աջակցելու նպատակով։

3․ Ջերմուկ համայնքի ավագանին տեղական վճարի արտոնություն է սահմանում առանձին տեղական վճար վճարողների համար համայնքի տարածքում՝

1) շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար.

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված` շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար.

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար.

4) համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար.

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար.

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար.

7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար.

8) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար.

9) ջրմուղ-կոյուղու համար համայնքի գյուղական բնակավայրերում (ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում)

10) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար.

11) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար.

12) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար

13) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող` ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար.

14) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար.

15) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար:

16) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար.

17) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող` համայնքի կողմից ծառայություններ տրամադրելու համար:

4․ Մեկից ավել իրականացվող գործունեության առկայության դեպքում, արտոնությունը կիրառվում է դրանցից մեկի նկատմամբ` ըստ արտոնություն ստացող անձի ցանկության:

5․ Տուրք և (կամ) վճար վճարողներին տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնություն կարող է սահմանվել Ջերմուկ համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

6․ Տուրք և (կամ) վճար վճարողներին տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնություն կարող է սահմանվել տուրք և (կամ) վճարի վճարողի հայցմամբ՝ համայնքի ղեկավարի եզրակացությամբ։

7․ Տուրք և (կամ) վճար վճարողը համայնքի ղեկավարին է ներկայացնում իր կողմից իրականացվող գործունեության թույլտվության համար սահմանված տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնություն ստանալու վերաբերյալ դիմում` նշելով Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարը, տեղեկություններ` առաջացած պարտավորությունները ժամանակին կատարելու անհնարինության, տույժերի ու տուգանքների առաջացման պատճառների մասին՝ արտոնություն ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ: Դիմումին կից ներկայացվում են համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող փաստաթղթերի պատճենները:

8․ Տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնություն չի կարող սահմանվել, եթե արտոնություն հայցող անձը (բացի արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող ժամկետանց պարտավորությունների) Ջերմուկ համայնքի հանդեպ ունի չկատարված այլ ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ, եթե դատական կարգով վիճարկում է տվյալ պարտավորության առկայությունը:

9. Համայնքի ղեկավարը տուրք և (կամ) վճարի վճարողի դիմումը և սույն կարգի 7-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) արտոնության տրամադրմանը համաձայնելու դեպքում՝ տուրք և (կամ) վճար վճարողին արտոնություն տրամադրելու վերաբերյալ հարցը օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը.

2) արտոնության տրամադրմանը չհամաձայնելու դեպքում հայցողի ներկայացրած փաստաթղթերը վերադարձնում է տուրք և (կամ) վճարի վճարողին` գրավոր նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:

10․ Համայնքի ավագանին հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում տուրք և (կամ) վճար վճարողի համար տուրքի և (կամ) վճարի արտոնություն սահմանելու մասին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2023 թվական: