Գլխավոր տեղեկություն
Համար
N 955-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2023 թվականի N 955-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄՖԻԼՏՐ» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 206-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-Ի ԾԱԾԿԱԳԻՐԸ» սյունակի «8207801900» թիվը փոխարինել «8207703700» թվով.

2) 8-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-Ի ԾԱԾԿԱԳԻՐԸ» սյունակի «7326909801» թիվը փոխարինել «8421990007» թվով.

3) 13-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-Ի ԾԱԾԿԱԳԻՐԸ» սյունակի «7210490009» թիվը փոխարինել «7314500000» թվով.

4) 14-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-Ի ԾԱԾԿԱԳԻՐԸ» սյունակի «7210490009» թիվը փոխարինել «7314500000» թվով.

5) 14-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «պատրաստված տաք ցինկապատ նյութից 0.75 x 1000 x 2000 մմ» բառերը փոխարինել «Լայն=1000 մմ» բառերով.

6) 14-րդ կետի «Անվանումը» սյունակի «Պերֆորացված թիթեղ» բառերը փոխարինել «Ընդլայնված մետաղական թիթեղներ» բառերով.

7) 15-րդ կետի «Քանակը» սյունակի «1920» թիվը փոխարինել «2740» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան