Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 22.01.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2021

21.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2021 թվականի N 77-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքների էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջներն ու խմբերի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

22.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունվարի 21-ի N 77-Ն որոշման

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ

 

1. Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքների էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանվում են հետևյալ սարքերի և սարքվածքների խմբերի համար.

1) ընդհանուր լուսավորության սարքեր (սարքվածքներ) և լամպեր, որոնց էներգետիկ բնութագրերին ներկայացվող պահանջները տրված են աղյուսակ 1-ում.

 

Աղյուսակ 1. ընդհանուր լուսավորության սարքերի (սարքվածքների) և լամպերի էներգետիկ բնութագրերին ներկայացվող պահանջներ

 

Հ/Հ

Խմբի անվանումը

Սարքի անվանական հզորությունը (Վտ)

Լուսա-տվությունը (լմ/Վտ)

Հզորության գործակիցը (cosφ)

Գունա-փոխանցման գործակիցը (Ra, %)

Ծառայության ժամկետը (ժամ)

1.

Լուսավորման սարքեր և լամպեր (ներառյալ ներկառուցված ԳԿՍ*-ով կամ սնման աղբյուրով), որոնք օգտագործվում են ներքին լուսավորման նպատակներով

2 ≤ P < 20

≥ 80

> 0,5

≥ 80

≥ 20000

2.

Լուսավորման սարքեր և լամպեր (ներառյալ ներկառուցված ԳԿՍ*-ով կամ սնման աղբյուրով), որոնք օգտագործվում են արտաքին լուսավորման նպատակներով

2 ≤ P < 20

≥ 100

> 0,5

≥ 70

≥ 20000

3.

Լուսավորման սարքեր (ներառյալ ներկառուցված ԳԿՍ*-ով կամ սնման աղբյուրով), որոնք օգտագործվում են ներքին լուսավորման նպատակներով

P ≥ 20

≥ 90

> 0,9

≥ 80

≥ 30000

4.

Լուսավորման սարքեր (ներառյալ ներկառուցված ԳԿՍ-ով կամ սնման աղբյուրով), որոնք օգտագործվում են արտաքին լուսավորման նպատակներով

P ≥ 20

≥ 140

> 0,9

≥ 70

≥ 30000

5.

Լամպեր (առանց ներկառուցված ԳԿՍ-ի կամ սնման աղբյուրի) E14, E27, G13, G5 կոթառներով

2 ≤ P ≤ 60

≥ 75

Չի նորմավորվում

≥ 80

≥ 20000

6.

Լամպեր (առանց ներկառուցված ԳԿՍ-ի կամ սնման աղբյուրի) E27, E40, R7s կոթառներով

P ≥ 60

≥ 80

Չի նորմավորվում

≥ 20

≥ 20000

(աղյուսակը փոփ. 01.06.23 N 853-Ն)

* ԳԿՍ – գործարկող - կարգավորող սարք

2) կենցաղային օդորակիչներ՝ բաղկացած մեկական արտաքին և ներքին բլոկներից (մոնոսպլիտ օդորակիչներ).

ա. սույն խմբում ներառված են սառեցման և (կամ) տաքացման ռեժիմում մինչև 12 կՎտ սառեցման ռեժիմի անվանական հզորությամբ օդորակիչներ, բացառությամբ՝

- այն մոնոսպլիտ օդորակիչների, որոնցում գոլորշացուցչի և (կամ) կոմպրեսորի կողմից որպես ջերմափոխանակման միջավայր չի օգտագործվում օդը,

- մոնոսպլիտ օդորակիչների, որոնք աշխատում են էլեկտրաէներգիայից բացի էներգիայի այլ աղբյուրներով,

- անցուղային ներքին բլոկով մոնոսպլիտ օդորակիչների.

բ. մոնոսպլիտ օդորակիչների էներգետիկ բնութագրերին ներկայացվող պահանջները տրված են աղյուսակ 2-ում.

 

Աղյուսակ 2. Մոնոսպլիտ օդորակիչների էներգետիկ բնութագրերին ներկայացվող պահանջները.

 

Խմբի անվանումը

Սառեցման հզորությունը (կՎտ)

Սեզոնային էներգաարդյունավետությունը (SEER) սառեցման ռեժիմում

Սեզոնային էներգաարդյունավետությունը (SCOP) տաքացման ռեժիմում

մոնոսպլիտ օդորակիչներ

մինչև 12

ոչ պակաս 5.6

ոչ պակաս 4

(1-ին կետը փոփ. 01.06.23 N 853-Ն)

(հավելվածը փոփ. 01.06.23 N 853-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2021 թվական: