Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2018 թվականի N 297-Ա

 

«ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԵՆԹԱՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

 1) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) շրջանակներում 2018 թվականի փետրվարի 15-ին կնքված ենթավարկային պայմանագրով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ենթավարկի հիմնական գումարի, հաշվարկված տոկոսագումարների, միջնորդավճարի, հանձնավճարի և վերաձևակերպման վճարումների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգել 7 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 16-ը.

 2) սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված վարկային պարտավորությունների գծով հաշվարկված տոկոսագումարները կապիտալիզացվում են, և այդ գումարները վարկառուների կողմից ենթակա են վճարման՝ հավասարաչափ, կիսամյակային կտրվածքով` վարկի հիմնական գումարի մարման հետ միասին՝ սկսած 2025 թվականի ապրիլի 16-ից մինչև 2030 թվականի հոկտեմբերի 16-ը.

3) վարկառուի հետ կնքված ենթավարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ` վերահաշվարկելով վարկային պարտավորությունները՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 29.04.21 N 664-Ա, 01.06.23 N 855-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2023, N 855-Ա 02.06.2023, N 297-Ա
29.04.2021, N 664-Ա 30.04.2021, N 297-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան