Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 12.06.2023
Ընդունող մարմին
Սևան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
17.05.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
17.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2023 թվականի N 47-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-րդ հոդվածի պահանջներով՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի վարչական և ֆոնդային մասերի եկամուտները` ըստ ձևավորման աղբյուրների` հավելված 2-ի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի պակասուրդի /դեֆիցիտի/ ֆինանսավորումը` ըստ աղբյուրների` հավելված 3:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների` հավելված 4:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -16

Դեմ -0 Ձեռնպահ-0

1. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ

2. ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

3. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

4. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

5. ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ

6. ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ

7. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

8. ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

9. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

10. ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

11. ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

12. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

13. ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ

14. ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

15. ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

16. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

  

2023 թվականի մայիսի 17

ք. Սևան

 

Հավելված 1

 Սևան համայնքի ավագանու`

17.05.2023 թվականի N 47-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը /այսուհետ` ՄԺԾԾ/ հանդիսանում է Սևան համայնքի զարգացման հեռանկարի թվային արտացոլումը և համայնքի միջնաժամկետ կտրվածքով գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը և ելակետ է` նախագծելու համապատասխան տարվան հաջորդող տարեկան բյուջեն:

ՄԺԾԾ-ով ներկայացվում են Սևան համայնքի` կանխատեսվող հաջորդ 3 տարիների եկամուտները, դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները, ծախսային ուղղությունները ըստ ոլորտների, որոնք բերելու են Սևան համայնքի կայուն և համաչափ զարգացմանը, ինչպես նաև կընձեռեն հնարավորություն համայնքին առավել արդյունավետ գեներացնելու եկամուտները, մասնավորապես` միջնաժամկետ կտրվածքով կմշակվեն մեխանիզմներ դրանք ավելացնելու ուղղությամբ, որն իր հերթին կբերի համայնքի զարգացմանը միտված ծախսերի ավելացմանը:

ՄԺԾԾ-ն կնպաստի ավելի լայն և հեռանկարային ծախսերի քաղաքականության մշակմանը, որի շնորհիվ համայնքի զարգացման հեռանկարը կստանա բյուջետային ձևաչափ և որը, ըստ էության, հասանելի կդարձնի բոլորին, այդ թվում` քաղաքացիներին, ուսումնասիրելու միջնաժամկետ կտրվածքով համայնքի կողմից նախատեսվող ծախսերի բաշխումը ըստ ոլորտների` թվային տեսքով, ընդ որում` սույն ֆինանսական փաստաթղթով առավել կընդգծվեն բյուջետային ծրագրերի շարունակականության ապահովման ֆինանսական մեխանիզմները:

Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նախագծվել է` ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով:

 

1. Զարգացման հիմնական ուղղությունները և սկզբունքները

 

1. Սևան համայնքի 2024-2026 թվականների համար նախանշված ծրագրերի իրականացումը խարսխվելու է համաչափ և կայուն զարգացման սկզբունքի վրա, որի նպատակային իրագործման համար առաջնահերթ և գերակա են համարվելու`

1) Կառավարման արդյունավետության բարձրացումը, համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելը:

2) Հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը:

3) Մարդու իրավունքների պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը:

4) Համայնքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը` բնակչությանը մասնակից դարձնելով հանրային նշանակություն ունեցող և բնակչությանը հուզող որոշումների կայացմանը` հարցումների, քննարկումների և քվեարկությունների միջոցով:

5) Համայնքի կառավարման ներառականության բարելավումը:

6) Իրավահավասար ու ներդաշնակ համակեցության մշակույթի ձևավորումը:

7) Անվտանգ, առողջ ու հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայրի ստեղծումը:

8) Աղբահանության կազմակերպման և կարգավորման և աղբի վերամշակման գործարանի ստեղծման մեկնարկի ապահովումը:

9) Երիտասարդական և սպորտային ծրագրերի միջոցով բնակիչների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի խթանումը:

10) Զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման խթանումը և Սևանի զբոսաշրջային միջավայրի բարելավումը:

11) Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման շարունակության ապահովում:

12) Նախադպրոցական հաստատությունների ներառականության հնարավորությունների ապահովումը:

13) Հնարավորությունների դեպքում նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգումը:

14) Մշակույթի ոլորտի ենթակառուցվածքների զարգացում, մշակութային ծառայություններից օգտվելու ներառականության ապահովումը, ինչպես նաև ընթացիկ ու կապիտալ նորոգումների հետ կապված խնդիրների լուծում:

15) Փողոցային լուսավորության համակարգի արդիականացում, էներգախնայող համակարգերի ներդրում, վերգետնյա մալուխային ցանցի անցկացում, համակարգի անվտանգության և հուսալիության աստիճանի բարձրացում:

16) Գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը, համայնքի և գործարար միջավայրի միջև փոխշահավետ համագործակցության խթանումը:

17) Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու անչափահասների հետ տարվող աշխատանքների բարելավումը:

18) Բնակիչների սոցիալական պաշտպանվածության ապահովումն ու այդ նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների կենսական ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը:

 

2. Սևան համայնքի 2024-2026 թվականներին կանխատեսվող եկամուտները

 

Ելնելով Սևան միավորված համայնքի առաջին տարվա՝ 2022 թվականի կատարված բյուջեի հնարավորություններից` վերանայվել է նախորդ եկամուտների կանխատեսումները և 2024-2026 թվականների եկամուտները կանխատեսվել են մի փոքր նվազեցված 2024 թվականից 2026 թվականի վարչական մասով յուրաքանչյուր տարին 1500.0 մլն. դրամի չափով, իսկ ֆոնդային բյուջեի եկամուտների մասով՝ 2024 թվականին 1000.0 մլն. դրամ, 2025 թվականին 1100.0 մլն. դրամ, 2026 թվականին 1150.0 մլն. դրամի չափով:

Հատկանշական է, որ ընդամենը եկամուտների կազմում աճ է նախատեսվում գրեթե բոլոր բյուջետային բաժիններում և խմբերում, մասնավորապես` հարկ է նկատել Սևան համայնքի սեփական եկամուտների դինամիկան, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթների կիրառմամբ, որի արդյունքում միջնաժամկետ կտրվածքով սեփական եկամուտների կազմում հիմնական աճը նախատեսվում է հարկ անշարժ գույքի մասով եկամտատեսակից:

 

3. Եկամուտների վերծանումն ըստ առանձին տեսակների

 

Սևան համայնքի 2024-2026 թվականների եկամուտների կազմում սեփական եկամուտների ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 2024 թվականին 480.0մլն. դրամ, 2025 թվականին` 500.0 մլն. դրամ, 2026 թվականին` 520.0 մլն. դրամ, կամ աճը կանխատեսվում է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի աճերով:

Միջնաժամկետ ծախսային ծրագրերի իրականացման համար աճ է կանխատեսվում նաև պաշտոնական դրամաշնորհների, մասնավորապես` համահարթեցման դոտացիաների միայն 2024 թվականին 2023 թվականի համեմատ և սուբվենցիաների գծով 2024-2026 թվական համար, այլ կերպ ասած պետական աջակցության միջոցների՝ սուբվենցիայի հաշվին այն դինամիկայով ինչ չափով հնարավորություն կստեղծվի ապահովել համայնքային բյուջեով նախատեսված ներդրում ապահովումը:

2024 թվականին պաշտոնական դրամաշնորհները կանխատեսվում են երեք տարվա միջինով` 995.4 մլն. դրամ: Սուբվենցիա 500.0 մլն. դրամ 2024 թվականին, 672.0 և 775.0 մլն. դրամի չափով համապատասխանաբար 2025-2026 թվականին:

 

4. Համայնքի 2024-2026 թվականներին կանխատեսվող ծախսերը

 

Համայնքի 2024-2026 թվականների ծախսերը կանխատեսվում են համապատասխանաբար` 2024 թվականին 2500.0 մլն. դրամ, 2025 թվականին` 2600.0 մլն. դրամ, 2026 թվականին` 2700.0 մլն. դրամ:

ՄԺԾԾ ծախսերը կանխատեսվում են եկամուտների համամասնորեն և միտված են համայնքի համաչափ և կայուն զարգացմանը:

Ծախսերը նախագծվել են` հետևելով բյուջետային հաշվեկշռվածության սկզբունքին` ապահովելով բյուջեների կառուցման ստանդարտները և ներկայացնելով այն ըստ բյուջետային գործառնական և տնտեսագիտական դասակարգումների, ինչպես նաև ըստ առանձին ծրագրերի:

Ընդհանուր ծախսերը ըստ բյուջետային տնտեսագիտական դասակարգման բնույթների կարելի է նկարագրել հետևյալ խմբերով`

 

մլն. դրամ

Հ/Հ

Ծախսերի անվանումը

2024 թվական

2025 թվական

2026 թվական

1

Աշխատանքի վարձատրություն

275.0

280.0

290.0

2

Ծառայությունների և ապրանքների գնում

89.0

100.0

110.0

3

Սուբսիդիաներ

710.0

700.0

720.0

4

Դրամաշնորհներ

4.0

5.0

5.0

5

Նպաստներ

24.0

25.0

25.0

6

Այլ ծախսեր

120.0

100.0

100.0

7

Հիմնական միջոցներ

1000.0

1100.0

1150.0

8

Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր

278.0

290.0

300.0

 

5. Բյուջետային ծախսերի կանխատեսումը ըստ ոլորտների

 

Կանխատեսվող բյուջետային ծախսերի բաշխման ոլորտային սկզբունքները պայմանավորված են Սևան համայնքի համաչափ զարգացման և ոլորտային ուսումնասիրությունների արդյունքում հանգած խնդիրների լուծման տեսլականներով: Այն առավել մատչելի ձևով ներկայացված է բյուջետային դասակարգման գործառնական խմբերում և բաշխված է հետևյալ կերպ:

 

մլն. դրամ

Հ/Հ

Ծախսերի անվանումը

2024 թվական

2025 թվական

2026 թվական

1

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

460.0

460.0

480.0

2

Տնտեսական հարաբերություններ

900.0

990.0

1040.0

3

Շրջակա միջավայրի պաշտպանություն

230.0

230.0

235.0

4

Բնակարանային տնտեսություն և կոմունալ ծառայություններ

110.0

100.0

100.0

5

Մշակույթ

60.0

65.0

70.0

6

Կրթություն

438.0

440.0

450.0

7

Սոցիալական պաշտպանություն

24.0

25.0

25.0

8

Հիմնական բաժիններին չդասվող պահուստային միջոցներ, որից հատկացումներ ֆոնդային բյուջե

278.0

290.0

300.0

6. Համայնքի բյուջեի 2024-2025 թվականներին կանխատեսվող դեֆիցիտը

 

Սևան համայնքի 2024-2026 թվականների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերում բյուջեների դեֆիցիտը կանխատեսվում է նախորդ երկու տարիների բյուջեի տարեսկզբյան ազատ մնացորդի միջին մակարդակից ելնելով: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր տարի առաջանում է և վարչական, ֆոնդային բյուջեների գծով դեֆիցիտը /հավելուրդը/, սակայն վարչական բյուջեի հավելուրդը՝ կապված ֆոնդային բյուջեի միջոցների սղության հետ, այն ամբողջությամբ, ֆոնդային բյուջեի մնացորդի հետ միասին, ուղղվում է ֆոնդային բյուջե՝ նախորդ տարիների կատարված, սակայն չֆինանսավորված ծախսերի ֆինանսավորմանը:

2024-2026 թվականների համար համայնքում կանխատեսվող բյուջեի դեֆիցիտը կազմելու է համապատասխանաբար 50.0, 60.0 և 75.0 մլն. դրամ:

 

Հավելվածներ 2-4

 Սևան համայնքի ավագանու`

17.05.2023 թվականի N 47-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2023 թվական: