ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 23 հուլիսի 2019 թվականի  | 
 թիվ 122  | 
 քաղ. Մոսկվա  | 
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԼՎԱՑԱՏԵՂԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Ինքնասպասարկման համալիր լվացատեղը, որը նախատեսված է լվացող միջոցների, մեղրամոմի կիրառմամբ կամ առանց դրանց կիրառման (կախված ընտրված և վճարված ռեժիմից)՝ բարձր ճնշման տակ ջրի միջոցով տրանսպորտային միջոցները ձեռքով լվանալու համար, նախատեսված է մի քանի տեղի համար և կազմված է բարձր ճնշման պոմպից, ջրատաքացուցիչ կաթսայից, ջրի մաքրման և նախապատրաստման համակարգից, քիմիական նյութերի դոզավորման համակարգից, հակասառեցման համակարգից, փոշեցրիչ ատրճանակներով ճկափողերի լրակազմերից և կառավարող համակարգչից (որը թույլ է տալիս ընտրել լվացման ծրագիրը), դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8424 30 010 0 ստորաենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար`  | 
 Կ. Մինասյան  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|