ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՍԵՐԳԵՅ ԱՂԻՆՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-ին կետով, 146-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-6-րդ մասերով՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Սերգեյ ԱՂԻՆՅԱՆԻՆ նշանակել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ 2023 թվականի մայիսի 31-ից՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՍիմոնՅԱՆ |
2023 թվական, մայիսի 26 Երևան ԱԺՈ-75-Ա |