Գլխավոր տեղեկություն
Համար
N 585-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2023-03.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 585-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2023 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 2-ը աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը 2023 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, իսկ հունիսի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա:

3. Մոլդովայի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Անուշ Մելքոնյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արարատ Միրզոյանինը, Վահան Կոստանյանինը, Էդմոն Մարուքյանինը, Ռոբերտ Աբիսողոմոնյանինը և Հայկ Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Աղվան Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և Քիշնև-Երևան ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ չվերթ՝ 2023 թվականի մայիսի 31-ին՝ Երևան-Քիշնև, հունիսի 2-ին՝ Քիշնև-Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:

8. Հատուկ չվերթերի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

31.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 585-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան   - ՀՀ վարչապետի տիկին
Ա. Միրզոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար
Վ. Կոստանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Է. Մարուքյան   - Հատուկ հանձնարարություններով դեսպան
Վ. Կարապետյան  

- Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան

Ս. Վարոսյան   - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Կ. Գասպարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության պետ
Ռ. Աբիսողոմոնյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Հ. Հարությունյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի արարողակարգի պատասխանատու
Ա. Այվազյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետ
(27.05.2023 թ.-02.06.2023 թ.)
Ա. Մելքոնյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
արարողակարգային միջոցառումների պատասխանատու
Ա. Շահինյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության լուսանկարիչ
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ
Ի. Մկրտչյան   - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)
Դ. Մաճկալյան   - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան   - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)
Դ. Գրիգորյան   - «1in.am» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ