Գլխավոր տեղեկություն
Համար
N 591-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 591-Ա

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ՀՕ-25-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝

1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

31.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի N 591-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ՀՕ-25-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման

մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ

վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2023 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի

«դ6-րդ» ենթակետ,

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն օրենքի 2-րդ հոդվածի

1-ին կետ և 3-րդ հոդվածի

1-ին կետ

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի

հունիսի 30-ի N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2023 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի

«դ17-րդ» ենթակետ,

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն օրենքի 2-րդ հոդվածի

2-րդ կետ և 3-րդ հոդվածի

2-րդ կետ

3.

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2024 թվականի պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում

Ֆինանսավորում չի պահանջվում

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մաս,

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն և

լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն

օրենքի 1-ին հոդված

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

31.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ