Գլխավոր տեղեկություն
Համար
N 930-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2023 թվականի N 930-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 895-Ն որոշման՝

1) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով․

«5. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝

1) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են նաև բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ.

2) սույն որոշման՝ վնասվածք ստացած անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած անձանց վրա․

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքները (տեղեկանքները) ընդունվում են որպես ֆունկցիոնալության գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված որոշումներ (վարչական ակտեր)։»․

2) N 1 հավելվածի 14-րդ կետում «նշանակվել է միանվագ դրամական օգնություն իրավունք» բառերը փոխարինել «նշանակվել է միանվագ դրամական օգնություն» բառերով․

3) N 3 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված ֆունկցիոնալության գնահատման որոշումը պետական պաշտոն զբաղեցրած անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին,».

4) N 3 հավելվածի՝

ա․ 8-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. զոհվածի երեխայի (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 26 տարին չլրացած չափահաս զավակի), ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշերը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, 18 տարեկան և դրանից բարձր տարիքի զավակի՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը), չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը,»,

բ․ 12-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը դադարում է անձին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու օրվանից:»․

5) N 5 հավելվածի վերնագրից հանել «, ԽԵՂՈՒՄ» բառը, 6-րդ կետում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական» բառերով․

6) N 6 հավելվածի վերնագրից հանել «, ԽԵՂՈՒՄ» բառը, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական» բառերով.

7) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից, N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետից, N 3 հավելվածի 6-րդ կետից հանել «կամ խեղման» բառերը․

8) որոշման 2-րդ կետի 5-րդ, 6-րդ ենթակետերից, N 3 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունից և N 6 հավելվածից հանել «, խեղում» բառը․

9) N 7-րդ հավելվածի աղյուսակի՝

ա․ 1-ին սյունակի վերնագրում «մասնագիտական» բառը փոխարինել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված» բառերով,

բ․ 5-րդ կետի 1-ին սյունակը «Հայաստանի Հանրապետության նախարար» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (պրեզիդենտ),» բառերով,

գ․ 53-րդ կետի 1-ին սյունակը «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավոր» բառերից հետո լրացնել «, ժողովրդական դատավոր» բառերով,

դ. N 7 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

15.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետ

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի առաջին տեղակալ

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի տեղակալ

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման՝

1) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող դրույթները տարածվում են 2023 թվականի փետրվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա.

2) 1-ին կետի 9-րդ ենթակետի «բ» պարբերության գործողությունը տարածվում է այն դեպքի վրա, երբ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ներկայացված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի (պրեզիդենտի) պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու դիմում։ Այս դեպքում կենսաթոշակը նշանակվում է այդ դիմումը ներկայացնելու (դիմելու) օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական: