Գլխավոր տեղեկություն
Համար
N 820-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2023 թվականի N 820-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 400-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառմանը հավանություն տալու մասին» N 400-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագիրը «(ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ)» բառից հետո լրացնել «ԵՎ (ԿԱՄ) ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ (ՆԱՎԵՐՈՎ)» բառերով։

2․ Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) և (կամ) բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով (նավերով, այսուհետ՝ նավ (նավեր)) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառմանը՝ համաձայն հավելվածի:»։

3․ Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «լիազոր ու» բառերը հանել և «մարմինների» բառը փոխել «մարմնի» բառով։

4․ Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) օպերատոր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, և վերջինս պետք է կնքի սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պատասխանատու մարմնի հետ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագիրը։»:

5․ Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը «իրականացման» բառից հետո լրացնել «պատասխանատու» բառով։

6․ Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պատասխանատու մարմնի և օպերատորի միջև կնքվելիք պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ.»:

7․ Որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

8․ Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 25-ի N 820-Լ որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 24-ի N 400-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԵՎ (ԿԱՄ) ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ (ՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

1. Միջոցառման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնելը, լոգիստիկ խոչընդոտների և լրացուցիչ ծախսերի նվազեցումը։

2. Սույն որոշման իմաստով լաստանավի (լաստանավերի) կամ նավի (նավերի) տեղափոխման համար կատարված ծախսը համարվում է լրացուցիչ ծախս։

3. Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) տեղափոխում կազմակերպելու համար օպերատորն օգտագործում է սեփական լաստանավը (լաստանավերը) կամ նավը (նավերը), կամ վարձակալում է լաստանավ (լաստանավեր) կամ նավ (նավեր)։

4. Սույն միջոցառման շրջանակում լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայությունը շահառուներին մատուցում է օպերատորը։

5. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայությունը տրվում է շահառուի և օպերատորի միջև կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա։

6. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրի հիման վրա։

7. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցվում է 2023 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում շահառուներին մատուցված ծառայությունների մասով, բայց ոչ ավելի, քան տվյալ տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափը (գումարը)։

8. Սույն միջոցառման 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր շաբաթվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում օպերատորը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն շահառուներին մատուցված ծառայությունների մասով և շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման հայտ՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրին համապատասխան։

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն միջոցառման 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և փոխհատուցման ենթակա գումարը տրամադրում օպերատորին։

10. Օպերատորն ապահովում է առնվազն շաբաթական մեկ չվերթ Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և (կամ) Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով և սահմանում է չվացուցակ։

11. Սույն միջոցառման իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը.

1) իրականացնում է արտահանման գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ներմուծման գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածք.

2) սույն հավելվածի 7-րդ և 10-րդ կետերով սահմանված ժամանակահատվածում և ուղղություններից որևէ մեկով Հայաստանի Հանրապետությունից և (կամ) դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացրել է ապրանքների տեղափոխում՝ օպերատորի կողմից ստանալով լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայություն։

12. Օպերատորի կողմից լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և (կամ) Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն։

13. Սույն միջոցառման շրջանակում յուրաքանչյուր շահառու լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայություն կարող է ստանալ մեկից ավելի անգամ։

14. Սույն միջոցառման շրջանակում լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայություն ստանալու նպատակով շահառուն օպերատորին ներկայացնում է հայտ՝ համաձայն N 1 ձևի։

15. Շահառուն հայտին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) ապրանքի արտահանումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր (մաքսային հայտարարագիր կամ տարանցիկ տեղափոխման հայտարարագիր կամ հաշիվ-ապրանքագիր և այլն). բնօրինակը կամ պատճենը՝ հաստատված, որ ճիշտ է բնօրինակի հետ.

2) հայտարարություն՝ համաձայն N 2 ձևի։

16. Ներմուծման դեպքում շահառուն լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օպերատորին է ներկայացնում նաև ներմուծման հայտարարագիրը։

17. Հայտը մերժվում է, եթե այն ներկայացված է թերի և չի համապատասխանում սույն հավելվածի 15-րդ և 16-րդ կետի պահանջներին։

18. Օպերատորը սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածում յուրաքանչյուր շաբաթվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրով հաստատված ձևաչափին համապատասխան, և չվերթի իրականացումը հիմնավորող փաստաթուղթ։

 

Ձև N 1

 

__________ -Ի ՏՆՕՐԵՆ ____________

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԵՎ (ԿԱՄ) ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ (ՆԱՎԵՐՈՎ) ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել իմ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող (Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող) (արտահանման/ներմուծման/տարանցիկ փոխադրման հայտարարագիր, հաշիվ-ապրանքագիր թիվ ... օր /ամիս/ տարի) ապրանքների՝ լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Հայաստանի Հանրապետության կառավարության -- -- ---- N--- Լ որոշմամբ հավանության արժանացած միջոցառման շրջանակում նախատեսված տեղափոխման ծառայություն -----------------ուղղությամբ և կնքել համապատասխան պայմանագիր։

 

Առդիր՝

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը (անունը) __________

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) ՀՎՀՀ-ն ____________

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված տեղեկատվության մեջ որևէ փոփոխության դեպքում տեղեկացնել հայտն ընդունող մարմնին:

 

Ստորագրող

 

_________________

(ստորագրությունը)

 

_____ _________ 20__ թ. »։

_____________

(պաշտոնը)

 

 

 

 

________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան