Basic information
Number
թիվ 100
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.07.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
18.06.2019
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
18.06.2019
Effective date
20.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2019 թվականի

թիվ 100

քաղ. Մոսկվա

 

ՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ ԵՎ ՍՈՅԱՅԻ ԲՋՋԱՆՅՈՒԹԸ (ՍՆՆԴԱՅԻՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԸ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Ցորենի բջջանյութը (սննդային մանրաթելերը), որն իր կազմում ունի լուծվող և չլուծվող սննդային մանրաթելեր, և որը ստացվել է ցորենի աճեցողական (ցողունային) մասից քիմիական եղանակների (օրինակ՝ ալկալիական գունազերծման) և մեխանիկական եղանակների (օրինակ՝ մանրացնելու, մաղելու, տեսակավորելու) կիրառմամբ և օգտագործվում է որպես ֆունկցիոնալ հավելում սննդի արդյունաբերության տարբեր ոլորտներում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106 ապրանքային դիրքում։

2. Ոլոռի բջջանյութը (սննդային մանրաթելերը), որն իր կազմում ունի լուծվող և չլուծվող սննդային մանրաթելեր, և որը ստացվել է ոլոռի սերմերից սպիտակուցի և օսլայի մասնակի հեռացման միջոցով, քիմիական և ֆիզիկական եղանակների (օրինակ՝ թթուների, ալկալիների կիրառմամբ լուծամզելու, պարզվածքազատելու) և մեխանիկական եղանակների (օրինակ՝ մանրացնելու, մաղելու, տեսակավորելու) կիրառմամբ և օգտագործվում է որպես ֆունկցիոնալ հավելում սննդի արդյունաբերության տարբեր ոլորտներում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106 ապրանքային դիրքում։

3. Սոյայի բջջանյութը (սննդային մանրաթելերը), որն իր կազմում ունի լուծվող և չլուծվող սննդային մանրաթելեր, և որը ստացվել է սոյայի հատիկների մշակումից ստացված ճարպազերծված մնացորդից՝ դրանից քիմիական եղանակով (օրինակ՝ թթուների, ալկալիների կիրառմամբ լուծամզելու), մեխանիկական եղանակների (օրինակ՝ մանրացնելու, մաղելու, տեսակավորելու) հետագա կիրառմամբ սպիտակուցի մասնակի հեռացման միջոցով, և օգտագործվում է որպես ֆունկցիոնալ հավելում սննդի արդյունաբերության տարբեր ոլորտներում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106 ապրանքային դիրքում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: