Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.22/23(1578).1 Մաս 2 Հոդ.40
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.02.2020
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 փետրվարի 2020 թվականի

թիվ 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 385-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել բանկերում ռազմավարական պլանավորման արդյունավետությունը,

հիմք ընդունելով  «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 421-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  որոշում է.

1. Հաստատել «Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և հաճախականությունը»՝ համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 11-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հեռանկարային զարգացման ծրագրերի ներկայացման մասին» կարգը, «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը» հաստատելու մասին» թիվ 385-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ին:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

Ա. Ջավադյան

 

   2020 թ. փետրվարի 26

Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի

փետրվարի 21-ի թիվ 21-Ն որոշմամբ

 

ԲԱՆԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է բանկի հեռանկարային զարգացման ծրագրի մշակման կամ դրա վերանայման գործընթացի (այսուհետ նաև՝ ռազմավարական պլանավորման գործընթաց) նկատմամբ նվազագույն պահանջները, հեռանկարային զարգացման ծրագրի (այսուհետ նաև՝ Ծրագիր)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացնելու կարգը և հաճախականությունը, ինչպես նաև Ծրագրի կազմման ձևը:

2. Բանկը յուրաքանչյուր տարի պետք է իրականացնի ռազմավարական պլանավորման գործընթաց: Բանկը ներքին իրավական ակտով պետք է սահմանի ռազմավարական պլանավորման գործընթացի հստակ և մանրամասն ընթացակարգերը՝ հաշվի առնելով սույն կարգի պահանջները: Բանկը պետք է ապահովի նաև ռազմավարական պլանավորման գործընթացի պատշաճ փաստաթղթավորումը:

3. Բանկի ռազմավարական պլանավորման գործընթացն առնվազն բաղկացած է հետևյալ փուլերից.

1) Բանկի ներկա բիզնես մոդելի ու նախորդ Ծրագրի կատարողականի վերլուծություն, բանկի ուժեղ և թույլ կողմերի բացահայտում կամ վերանայում,

2) Բանկի արտաքին միջավայրի վերլուծություն և կանխատեսում, մրցակցային դաշտի վերլուծություն, բանկի հնարավորությունների և սպառնալիքների բացահայտում կամ վերանայում,

3) Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված վերլուծությունների հիման վրա՝ ռազմավարական պլանավորման տեսանկյունից հիմնական խնդիրների և հարցադրումների առանձնացում՝ բանկի խորհրդի, խորհրդի առանձին անդամների և (կամ) բանկի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ քննարկելու նպատակով,

4) Բանկի խորհրդի, խորհրդի առանձին անդամների և (կամ) բանկի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ քննարկման կազմակերպում՝ բանկի առաքելության, միջնաժամկետ նպատակների և առաջիկա 3 տարիների հիմնական ռազմավարական առաջնահերթությունների և դրանց հասնելու հիմնական ուղղությունների վերաբերյալ,

5) Սույն կետի 4-րդ ենթակետով պահանջվող քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ Բանկի հաշվեկշռի, եկամուտների ու ծախսերի (բյուջեի), կապիտալի, իրացվելիության և այլ ֆինանսական ծրագրերի (ցուցանիշների) մանրամասնեցված կանխատեսումների մշակում,

6) Ծրագրի մշակում, հաստատում և տեղեկացում շահագրգիռ ստորաբաժանումներին,

7) Ծրագրի կատարման ընթացքի հսկողություն և փոփոխման անհրաժեշտության գնահատում:

4. Ռազմավարական պլանավորման գործընթացի բարդությունը պետք է համապատասխանի բանկի բնույթին, չափերին, բիզնես մոդելին և կառավարման համակարգի առանձնահատկություններին:

5. Ռազմավարական պլանավորման գործընթացում բանկը պետք է հստակ կապ ապահովի ներկա բիզնես մոդելի, ռիսկի ախորժակի, կապիտալի և իրացվելիության մակարդակի ու Ծրագրի միջև:

6. Ռազմավարական պլանավորման գործընթացը պետք է հանդիսանա վերևից-ներքև (top-down) և ներքևից-վերև (bottom-up) գործընթացների համակցություն, ընդ որում, ներքին տեղեկատվական հոսքերի (հորիզոնական և ուղղահայաց) կարգավորվածության և արդյունավետության մակարդակն էական նշանակություն ունի ռազմավարական պլանավորման գործընթացում:

7. Ռազմավարական պլանավորման գործընթացի նախնական փուլում բանկում իրականացված արտաքին միջավայրի վերլուծությունը և կանխատեսումը պետք է հաշվի առնի արտաքին միջավայրի բոլոր էական գործոնները, որոնք բանկի կարծիքով կարող են էական ազդեցություն ունենալ բանկի գործունեության վրա կանխատեսվող ժամանակահատվածում: Բանկը պետք է կազմի և փաստաթղթավորի նաև մրցակցային դաշտի վերաբերյալ վերլուծությունը:

8. Ռազմավարական պլանավորման գործընթացի կոորդինացման և արդյունավետության ապահովման համար բանկը նշանակում է պատասխանատու անձ և (կամ) հանձնաժողով և (կամ) ստեղծում է համապատասխան ստորաբաժանում:

9. Բանկի խորհուրդն ու գործադիր մարմինը պատասխանատու են բանկի չափերին, բարդության աստիճանին, բիզնես մոդելին, գործարար գործընթացներին և ռիսկերի նկարագրին համապատասխան ռազմավարական պլանավորման պատշաճ գործընթացի ներդրման և Ծրագրի մշակման համար:

10. Ռազմավարական պլանավորման գործընթացում պետք է հստակ սահմանվեն բանկի խորհրդի և գործադիր մարմնի, ինչպես նաև գործընթացում ներգրաված բոլոր անձանց գործառույթները:

11. Ռազմավարական պլանավորման գործընթացում առնվազն պետք է ներգրավվեն բանկի էական բիզնես ուղղությունների իրագործման համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, բանկի ռիսկերի կառավարման ստորաբաժանման ղեկավարը (Ռիսկերի կառավարիչը) և ներքին աուդիտը: Ռիսկերի կառավարիչը պետք է աջակցի ռազմավարական պլանավորման գործընթացին՝ ապահովելով Ծրագրի և բանկի ռիսկի ախորժակի, ռիսկերի մակարդակի, կապիտալի ու իրացվելիության մակարդակի միջև կապը, մատնանշելով այն ոլորտները, որտեղ բանկը արդյունավետ չի արձագանքում առկա ռիսկերին կամ նախատեսում է չհիմնավորված, ռիսկային ընդլայնում, իսկ ներքին աուդիտը ներգրավվում է գործընթացին, որպես անկախ հսկողություն իրականացնող մարմին:

12. Բանկի արտաքին միջավայրի վերլուծությունը և կանխատեսումը, մրցակցային դաշտի վերլուծությունը, բանկի հնարավորությունների և սպառնալիքների վերլուծությունը պետք է տրամադրվեն ռազմավարական պլանավորման գործընթացին մասնակցող բոլոր ստորաբաժանումներին՝ արտաքին միջավայրի ու մրցակցային դաշտի վերաբերյալ հիմնավոր և միասնական սպասումներ ձևավորելու նպատակով: Սույն կետով սահմանված վերլուծությունների արդյունքները փաստաթղթավորվում և ներկայացվում են Ծրագրի վերաբերյալ որոշում կայացնող մարմիններին՝ դրա քննարկման տարբեր փուլերում:

13. Բանկի խորհուրդը և գործադիր մարմինը պետք է արձանագրեն Ծրագրի իրագործմանը նպաստող հիմնական գործոնները և Ծրագրի հնարավոր ձախողման (էական շեղման) հիմնական ռիսկերը: Բանկի խորհուրդը և գործադիր մարմինը պետք է քննարկեն սույն կետում նշված ռիսկերի ի հայտ գալու դեպքում՝ բանկի կողմից հնարավոր միջոցառումների իրականացման ծրագիրը (contingency measures):

14. Բանկի բոլոր ստորաբաժանումները (աշխատակիցները) պատշաճ կերպով պետք է տեղեկացվեն Ծրագրով սահմանված բանկի տեսլականի և առաքելության վերաբերյալ: Ներքին ընթացակարգերը պետք է ներառեն դրույթներ բանկի ստորաբաժանումների (անձնակազմի) պատշաճ տեղեկացվածություն ապահովելու վերաբերյալ:

15. Գործադիր մարմինը պատասխանատու է Ծրագրի իրագործման համար և պետք է սահմանի Ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ պատշաճ հսկողություն: Գործադիր մարմինը պետք է մշակի և ներդնի համապատասխան մոնիթորինգի համակարգ՝ փաստացի արդյունքների արձանագրման և Ծրագրով սահմանված հիմնական ցուցանիշների ու ռիսկի ախորժակի համապատասխանության պարբերական գնահատման համար՝ ապահովելով ամբողջ գործընթացի փաստաթղթավորում:

16. Մակրոտնտեսական միջավայրում և մրցակցային դաշտում տեղի ունեցող գործընթացների, փոփոխությունների շարունակական մոնիտորինգի համար բանկում պետք է նշանակվի պատասխանատու անձ (ստորաբաժանում), որը ոչ միայն Ծրագրի կազմման փուլում, այլև հետագա հսկողության փուլում պետք է իրականացնի արտաքին միջավայրի, այդ թվում՝ մրցակցային դաշտի շարունակական մոնիտորինգ և էական զարգացումների վերաբերյալ տեղեկացնի որոշում կայացնող մարմիններին:

17. Գործադիր մարմինը և խորհուրդը պարբերաբար պետք է քննարկեն ռազմավարական պլանավորման գործընթացի արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկեն գործընթացը բարելավելու նպատակով՝ ապահովելով այդ գործընթացի արձանագրումը:

 

ԳԼՈՒԽ 2. ԲԱՆԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Բանկերը մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 1-ը Կենտրոնական բանկ են ներկայացնում հաջորդող երեք տարիների Ծրագիրը:

19. Ծրագրի ձևը սահմանվում է սույն կարգի Հավելված 1-ով:

20. Եթե բանկի կողմից կազմված Ծրագիրը (դրա մի մասը) չի համապատասխանում սույն կարգի Հավելված 1-ով սահմանված ձևին, սակայն բանկի կարծիքով այն ավելի լավ է արտացոլում Հավելված 1-ով սահմանված նվազագույն պահանջների էությունը և բանկի ռազմավարական ծրագիրը, ապա Ծրագիրը կարող է ներկայացվել այդ տեսքով և (կամ) բովանդակությամբ՝ ապահովելով հիմնավոր և ամբողջական տեղեկատվություն:

21. Ծրագրում ընդգրկված ֆինանսական հաշվետվությունների փաստացի և կանխատեսվող ցուցանիշները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններին կամ միջազգային ստանդարտներին համապատասխան՝ Ծրագրում նշում կատարելով բանկի կողմից ընտրված հաշվետվությունների կազմման սկզբունքի վերաբերյալ:

22. Ծրագիրը ներկայացվում է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչություն էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով:

23. Բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում վերանայված Ծրագիրը, եթե տեղի է ունեցել բանկի գործունեության ռազմավարության փոփոխություն, ընդ որում Ծրագրին կից աղյուսակներում փոփոխություն կարող են կատարել միայն մինչև հունիս ամսվա վերջին օրը: Նշված ժամանակահատվածից հետո փոփոխություն կարող են կատարել միայն մակրոտնտեսական միջավայրի էական տատանումների դեպքում (օրինակ` համախառն ներքին արդյունքի, գների, փոխարժեքի, տոկոսադրույքի էական տատանումների դեպքում), ինչպես նաև Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ: Վերանայված ծրագրում նշվում է ռազմավարության փոփոխության հիմնավորումը:

24. Ծրագրի վերանայված տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացվում բանկի իրավասու մարմնի կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի փետրվարի 21-ի

թիվ 21-Ն որոշման Հավելվածի

 

ԲԱՆԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԲԻԶՆԵՍ ՄՈԴԵԼԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բանկի Ծրագիրը կազմվում է բանկի ներկա բիզնես մոդելի հիման վրա: Ծրագրի կազմման համար բանկն իրականացնում է ներկա բիզնես մոդելի համակողմանի և մանրակրկիտ վերլուծություն:

2. Բիզնես մոդելի վերլուծությունն առնվազն ներառում է հետևյալը.

1) Բանկի էական բիզնես ուղղությունների ցանկը և դրանք էական համարելու բանկի հակիրճ հիմնավորումները (ներքին վերլուծությունների և հաշվետվողականության նպատակով բանկում առկա դասակարգման պարագայում պահանջվող տեղեկատվությունը կարող է ներկայացվել ներքին դասակարգմամբ)։

2) Եկամտաբերության/վնասաբերության վերլուծություն՝ ըստ էական բիզնես ուղղությունների: Այն կարող է ներառել տվյալ բիզնես ուղղությունից բանկի փաստացի եկամտի, եկամտաբերության կամ մարժայի վերլուծությունը նախորդ տարվա կամ նախորդ մի քանի տարիների ընթացքում, ինչպես նաև դրանց գծով փաստացի ծախսերի վերլուծությունը (կապիտալի ծախս, ֆինանսավորման ծախս, գործառնական ծախսեր, ռիսկի գործոն և այլն)։

3) Բանկի ընդհանուր ֆինանսատնտեսական գործունեությունը և արդյունավետությունը բնութագրող էական ցուցանիշների դինամիկան՝ անհրաժեշտ մեկնաբանություններով։

4) Բանկի բիզնես մոդելի հաջողությունն ապահովող հիմնական ներքին գործոնները՝ ըստ էական բիզնես ուղղությունների, ինչպես նաև առկա ներքին խոչընդոտներն ու սահմանափակումները: Այս մասում ներկայացված տեղեկատվությունը հիմնվում է բանկի ուժեղ և թույլ կողմերի վերլուծության վրա։

5) Վնասաբեր բիզնես ուղղությունների վերլուծություն (առկայության դեպքում), այդ թվում՝ նշելով դրանց վնասաբերության հիմնական պատճառները: Այս մասում կարող է ներկայացվել նաև տեղեկատվություն այն մասին, թե բանկն ինչ քայլեր է ձեռնարկելու այն շահութաբեր դարձնելու ուղղությամբ կամ բացատրություն՝ վնասաբեր գործառնությունը պահպանելու (շարունակելու) վերաբերյալ:

3. Բիզնես մոդելի վերլուծության ամբողջականությունն ապահովելու նպատակով բանկն իրականացնում է բիզնես մոդելով իր հետ համանման բանկերի խմբի ֆինանսատնտեսական ցուցանիշների համեմատական վերլուծություն և ներառում է ներկայացվող տեղեկատվության մեջ: Բանկը նշում է այն բանկերի անունները, որոնք տվյալ բանկի կողմից դիտվել են որպես բիզնես մոդելով իր հետ համանման բանկեր, ընդ որում, այդպիսիք կարող են համարվել ինչպես տվյալ բանկի բոլոր մրցակից բանկերը որևէ կոնկրետ շուկայում, այնպես էլ այն բանկերը, որոնց բիզնես մոդելը (օրինակ` ակտիվների և պարտավորությունների կառուցվածքով, հիմնական շուկաներում ներգրավվածությամբ) էական առումներով մոտ է տվյալ բանկի բիզնես մոդելին:

 

ԳԼՈՒԽ 2. ՆԱԽՈՐԴ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

4. Ծրագրում ներառվում է նախորդ ժամանակաշրջանի կատարողականի վերլուծությունը՝ հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշների կատարման արդյունքները, հիմնական ձեռքբերումները և բանկի միջնաժամկետ նպատակներին հասնելու տեսանկյունից նախորդ ժամանակաշրջանում իրականացված այն էական միջոցառումների նկարագրությունը, որոնք նպաստել են Ծրագրի իրագործմանը:

5. Սույն մասում վերլուծվում են նաև նախորդ ժամանակաշրջանի Ծրագրից էական շեղումների բուն պատճառները, այն ներքին և արտաքին գործոնները, որոնք ազդեցություն են ունեցել բանկի գործունեության վրա նախորդ ժամանակաշրջանում՝ պլանավորման և նախանշված նպատակների իրագործման ճանապարհին թույլ տրված սխալների կամ բացթողումների, գործընթացում առկա խնդիրների վերհանման նպատակով:

6. Այս մասում ներկայացվում է նաև նախորդ ժամանակաշրջանի կատարողականից շեղումների ազդեցությունը բանկի կողմից որդեգրված քաղաքականության, բիզնես մոդելի ու ռիսկի ախորժակի վրա, ինչպես նաև բացահայտվում են բանկի կողմից նախատեսվող էական փոփոխությունները կամ քայլերը՝ բացահայտված խնդիրների հետագա կանխարգելման կամ հաղթահարման ուղղությամբ:

 

ԳԼՈՒԽ 3. ԲԱՆԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Ծրագրում ներկայացվում է բանկի առաքելությունը (կապված է բանկի շահառուների հետ), որի համար գոյություն ունի բանկը, տեսլականը (ֆինանսական շուկայում տեղը) և բանկի հիմնական արժեքները (բնորոշում են բանկի ինքնությունը):

8. Ծրագրում ներկայացվում են բանկի միջնաժամկետ նպատակները և (կամ) հիմնական ռազմավարական առաջնահերթությունները (ֆինանսական և ոչ ֆինանսական), ինչպես նաև դրանց գծով սահմանված արդյունքների չափման ցուցանիշները (առկայության դեպքում):

9. Բանկի միջնաժամկետ նպատակները կարող են լինել քանակական, որակական և (կամ) ընդհանրական: Դրանց իրականացումը բանկի համար պետք է լինի բարձր հավանական և բանկի բիզնես մոդելի ու ռիսկի ախորժակի հետ համադրելի:

10. Եթե բանկի նպատակներն էականորեն վերանայվել են, ապա ներկայացվում են դրանց վերանայման պատճառները և (կամ) հիմնավորումները:

11. Եթե բանկի առաքելության, տեսլականի, միջնաժամկետ նպատակների և (կամ) ռազմավարական ուղղությունների հետ կապված առկա են էական անորոշություններ կամ հնարավոր այլընտրանքային զարգացումներ, որոնք կարող են էականորեն ազդել բանկի առաքելության, տեսլականի, միջնաժամկետ նպատակների և (կամ) ռազմավարական ուղղությունների վրա, ապա դրանց մասին համապատասխան նշում է կատարվում Ծրագրում:

 

ԳԼՈՒԽ 4. ԲԱՆԿԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Ծրագրում ներկայացվում են առաջիկա տարվա համար բանկի կարճաժամկետ նպատակները և խնդիրները, էական բիզնես ուղղությունների (պորտֆելների, պրոդուկտների) և ֆինանսավորման աղբյուրների գծով նախատեսվող զարգացումները (որակական և քանակական բնույթի տեղեկատվություն):

13. Կարճաժամկետ նպատակները պետք է լինեն իրատեսական և արդյունքների տեսակետից գնահատելի/չափելի: Դրանց իրականացումը բանկի համար պետք է լինի բանկի բիզնես մոդելի, ռիսկի ախորժակի, կապիտալի և իրացվելիության մակարդակի հետ համադրելի: Առկայության դեպքում Ծրագրում ներառվում են բանկի խորհրդի կամ այլ իրավասու մարմնի կողմից սահմանված արդյունքների չափման ցուցանիշները (KPI (key performance indicators)): Ներկայացվում են նաև նշված նպատակների ու խնդիրների իրագործման ուղիները, բանկի քաղաքականությունը գործունեության հիմնական ուղղություններով:

14. Ծրագրում բանկն անդրադառնում է նաև գործունեության ներկա փուլում առկա հիմնական խնդիրներին (օրինակ՝ չաշխատող վարկերի մեծ տեսակարար կշիռ), դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին և ակնկալվող արդյունքներին ծրագրավորվող ժամանակաշրջանում:

 

ԳԼՈՒԽ 5. ՌԻՍԿԻ ԱԽՈՐԺԱԿ

 

15. Ծրագրում բանկը ներառում է հայտարարություն այն մասին, թե ռիսկայնության ինչ մակարդակ կամ ռիսկերի ինչպիսի նկարագիր ունեցող կազմակերպություն է ներկայում և ռիսկերի ինչպիսի նկարագրով կազմակերպություն է նախատեսում լինել ապագայում: Օրինակ` բանկն իրեն համարում է ռիսկերի մեղմ նկարագրով բանկ կամ ակտիվորեն աճող բանկ, որը պատրաստ է ռիսկերի որոշակի աճի դիմակայել: Այս հայտարարությունը պետք է համահունչ լինի բանկի ռիսկի ախորժակին, կապիտալի և իրացվելիության մակարդակին և Ծրագրին:

16. Ծրագրում ներկայացվում է բանկի խորհրդի կողմից հաստատված ռիսկի ախորժակը (ներառյալ՝ որակական և քանակական տարրերը) նախորդ տարվա համար, սահմանված ցուցանիշների փաստացի մեծությունները նախորդ տարվա տարեվերջի դրությամբ, ինչպես նաև բանկի խորհրդի կողմից հաստատված բանկի ռիսկի ախորժակը կանխատեսվող առաջիկա տարվա համար:

 

ԳԼՈՒԽ 6. ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

17. Ծրագրում ներկայացվում են արտաքին միջավայրի վերաբերյալ բանկի սպասումները (կանխատեսումները), որոնց հիման վրա կազմվել է բանկի առաջիկա տարիների Ծրագիրը:

18. Արտաքին միջավայրի վերաբերյալ Ծրագրում ներկայացվող սպասումները առնվազն ներառում են.

1) այն էական գործոնների (ֆինանսական, քաղաքական, տեխնոլոգիական, դեմոգրաֆիական, ինչպես նաև կարգավորման դաշտի մասով) ներկա վիճակի, դինամիկայի և բանկի կանխատեսմամբ հավանական փոփոխությունների վերլուծությունը, որոնք կարող են էական (դրական կամ բացասական) ազդեցություն ունենալ բանկի գործունեության վրա կանխատեսվող ժամանակահատվածում,

2) բանկի այն էական բիզնես ուղղությունները, որոնց վրա կարող են ազդել սույն կետի 1-ին ենթակետում նշված գործոնները, ինչպես նաև ազդեցության մեխանիզմի համառոտ նկարագրությունը,

3) ազդեցության չափի վերաբերյալ գնահատականներ՝ որակական կամ քանակական՝ համապատասխան հիմնավորումներով:

19. Սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված վերլուծությունը Ծրագրում ներկայացվում է սույն կետով սահմանված աղյուսակում ներկայացված ձևաչափով.

 

Արտաքին միջավայրի էական գործոններ

Միջավայրի էական գործոնների վերաբերյալ բանկի սպասումները

Էական բիզնես ուղղություններ

Ազդեցության չափ (քանակական կամ որակական)

Մեկնաբանություններ (ազդեցության մեխանիզմ, այլ նշումներ)

         
         

20. Մակրոտնտեսական ցուցանիշների կամ արտաքին միջավայրի էական գործոնների դինամիկայի վերլուծությունների և կանխատեսումների գծով արտաքին աղբյուրներից օգտվելու դեպքում համապատասխան հղում է կատարվում աղբյուրին: Տվյալ ցուցանիշները բանկի կողմից կանխատեսվելու պարագայում բանկը պետք է ունենա կանխատեսման մեթոդաբանություն և(կամ) հիմքեր և պատշաճ փաստաթղթավորի ամբողջ գործընթացը:

21. Եթե բանկի կողմից իրականացվում են արտաքին միջավայրի վերաբերյալ ավելի ընդգրկուն կանխատեսումներ և գնահատումներ, ապա բանկը կարող է դրանք ներկայացնել Ծրագրում:

22. Արտաքին միջավայրի վերաբերյալ կանխատեսումների մաս է կազմում նաև մրցակցային դաշտի վերլուծությունը, որը ընդգրկում է առնվազն հետևյալը.

1) ֆինանսական շուկայի այն հատվածների կառուցվածքը, որոնք բանկը դիտարկում է որպես իր գործունեության հիմնական սեգմենտներ,

2) մրցակցային դաշտում տեղի ունեցող և (կամ) սպասվող հիմնական փոփոխությունները, այդ թվում՝ նոր պրոդուկտներ, նոր տեխնոլոգիաներ, նոր մրցակիցներ և այլն,

3) այն քայլերը, գործողությունները և(կամ) միջոցառումները, որոնք բանկը ձեռնարկում է մրցակցային դաշտում սպասվող փոփոխություններին դիմակայելու համար:

23. Սույն գլխում բանկի կողմից կարող են ներկայացվել մեկնաբանություններ և (կամ) վերլուծություններ, հիմնավորումներ տեքստային կամ այլ տարբերակով՝ սույն հավելվածի 19-րդ կետով սահմանված աղյուսակում նշված դրույթների ավելի մանրամասն պարզաբանման նպատակով:

 

ԳԼՈՒԽ 7. ՆԵՐՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

24. Ծրագրում ներկայացվում է տեղեկատվություն բանկի՝ Ծրագրի իրագործման տեսանկյունից ներքին միջավայրի այն էական գործոնների վերաբերյալ, որոնց գծով բանկը նախատեսում է իրականացնել էական փոփոխություններ և բարելավումներ (օրինակ՝ կազմակերպական կառուցվածք, որոշումների կայացման համակարգ, մոտիվացիոն համակարգեր, ներքին հսկողության մեխանիզմներ, կադրային քաղաքականություն և աշխատակազմի մասնագիտական որակավորման մակարդակ, տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգեր և գործընթացներ, պրոդուկտներ և ծառայություններ, դրանց իրացման ուղիներ, մասնաճյուղեր և այլն)՝ Ծրագրով նախանշված նպատակներին հասնելու համար:

25. Սույն գլխով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետով սահմանված աղյուսակում ներկայացվող ձևաչափով.

 

Ռազմավարական նպատակներ
(առաջնահերթություններ)

Նախագծեր (հաստատված կամ ընթացիկ ծրագրեր)

Նախագծերի ժամկետները

Մեկնաբանություններ

       
       

26. Սույն գլխում բանկի կողմից կարող են ներկայացվել մեկնաբանություններ և (կամ) վերլուծություններ, հիմնավորումներ տեքստային կամ այլ տարբերակով՝ սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված աղյուսակում նշված դրույթների ավելի մանրամասն պարզաբանման նպատակով:

 

ԳԼՈՒԽ 8. ՀԻՄՆԱԿԱՆ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

27. Սույն գլխում բացահայտվում են բանկի այն հիմնական ենթադրությունները, որոնք ընկած են Ծրագրի հիմքում և չեն ներկայացվել Ծրագրի այլ մասերում: Հիմնական ենթադրությունները կարող են վերաբերել ինչպես բանկի ներքին, այնպես էլ արտաքին միջավայրի գործոններին:

 

ԳԼՈՒԽ 9. ԾՐԱԳՐԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

28. Ծրագրին կից ներկայացվում են բանկի ֆինանսական ծրագրերի և ֆինանսատնտեսական ցուցանիշների կանխատեսումների վերաբերյալ հետևյալ հաշվետվությունները.

1) Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների սպասումները (համաձայն՝ Հավելված 2-ի),

2) Կանխատեսումներ բանկի հաշվեկշռի (ֆինանսական վիճակի) վերաբերյալ (համաձայն՝ Հավելված 3-ի),

3) Կանխատեսումներ բանկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ (համաձայն՝ Հավելված 4-ի),

4) Կանխատեսումներ բանկի վարկային ներդրումների կառուցվածքի վերաբերյալ (համաձայն՝ Հավելված 5-ի),

5) Կանխատեսումներ բանկի բիզնես մոդելը նկարագրող էական բիզնես ուղղությունների վերաբերյալ (համաձայն՝ Հավելված 6-ի),

6) Կանխատեսումներ բանկի տնտեսական նորմատիվների և չաշխատող ակտիվների վերաբերյալ (համաձայն՝ Հավելված 7-ի):

29. Բանկի ֆինանսական ծրագրերի և ֆինանսատնտեսական ցուցանիշների կանխատեսումները կազմվում են՝ հաշվի առնելով արտաքին միջավայրի վերաբերյալ բանկի սպասումները և այն հիմնական ենթադրությունները, որոնք ներկայացվում են Ծրագրում (բազային սցենար):

 

ԳԼՈՒԽ 10. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

30. Ծրագրի նկատմամբ սահմանված պահանջները նվազագույն սկզբունքներ են, և Ծրագիրը բովանդակության, որակի և ամբողջականության առումներով կարող է գերազանցել սահմանված պահանջները՝ հաշվի առնելով նաև բանկի առանձնահատկությունները:

31. Եթե Բանկում առկա չէ այնպիսի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա կազմել Ծրագրի առանձին մասերը, ապա դրանք կարող են չներկայացվել՝ համապատասխան նշում կատարելով: Այն Կենտրոնական բանկի կողմից չի դիտվի որպես ներկայացված նվազագույն պահանջների չկիրառում, սակայն կօգտագործվի Կենտրոնական բանկի կողմից տվյալ բանկի ռազմավարական կառավարման մակարդակը գնահատելու նպատակով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի փետրվարի 21-ի

թիվ 21-Ն որոշման Հավելվածի

 

Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների սպասումները

Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների սպասումները`
ըստ բանկի կողմից կանխատեսված բազային սցենարի

N

Ցուցանիշ

Չափման միավոր

1-ին տարի

2-րդ տարի

3-րդ տարի

1

Համախառն ներքին արդյունքի իրական աճ

(%)

     

2

Գնաճ (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ)

(%)

     

3

Վերաֆինանսավորման տոկոսադրույք

(%)

     

4

Ներմուծում*

 մլն ԱՄՆ դոլար

     

5

Արտահանում*

մլն ԱՄՆ դոլար

     

6

Բյուջեի պակասուրդ (համախառն ներքին արդյունքից)*

(%)

     

7

Փոխարժեքը (ժամանակաշրջանի վերջի դրությամբ)

ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար

     

8

Ժամկետային ավանդների միջին տոկոսադրույք

(%)

     
 

 դրամային

(%)

     
 

 արտարժութային

(%)

     

9

 Վարկերի միջին տոկոսադրույք

(%)

     
 

 դրամային

(%)

     
 

 արտարժութային

(%)

     

*Տողը ենթակա չէ պարտադիր լրացման։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի փետրվարի 21-ի

թիվ 21-Ն որոշման Հավելվածի

 

Կանխատեսումներ բանկի հաշվեկշռի (ֆինանսական վիճակի) վերաբերյալ

 

հազ. դրամ

ՑՈՒՑԱՆԻՇ

Փաստացի մեծությունը նախորդ տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

2-րդ ծրագրա-վորվող տարի

3-րդ ծրագրա-վորվող տարի

31/12/20XX

31/03/20XX

30/06/20XX

30/09/20XX

31/12/20XX

 31/12/20XX

31/12/20XX

 ԱԿՏԻՎՆԵՐ

Կանխիկ և կանխիկին հավասարեցված դրամական միջոցներ

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Թղթակցային հաշիվներ ՀՀ ԿԲ-ում

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Բանկերում, ՀՀ ԿԲ-ում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված դեպոզիտներ և վարկեր

             

Ռեպո համաձայնագրեր*

             

Վարկեր ֆիզիկական անձանց

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Վարկեր իրավաբանական անձանց

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Վարկեր բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Պետական արժեթղթեր

             

Այլ արժեթղթեր*

             

Ֆինանսական վարձակալություն

             

Ֆակտորինգ

             

Հիմնական միջոցներ

             

 -այդ թվում` օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)

             

Պահուստաֆոնդ

             

Այլ ակտիվներ

             

 -այդ թվում` արտարժույթով

             

ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ

0

0

0

0

0

0

0

 ՊԱՍԻՎՆԵՐ

Թղթակցային հաշիվներ

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Բանկերից և ՀՀ ԿԲ-ից ներգրաված ավանդներ և վարկեր

             

 - այդ թվում` ՀՀ ԿԲ-ի միջոցով միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներ

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Այլ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված ավանդներ և վարկեր

             

 -այդ թվում` միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցներ

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցներ և հաշիվներ

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Իրավաբանական անձանց և հիմնարկների ցպահանջ միջոցներ և հաշիվներ

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներ

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդներ

             

 -այդ թվում` արտարժույթով

             

Պարտավորություններ գանձապետարանի նկատմամբ

             

Պարտավորություններ բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով

             

Ռեպո համաձայնագրերով ներգրավված միջոցներ*

             

Այլ պարտավորություններ

             

 -այդ թվում` արտարժույթով

             

ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0

0

0

0

0

0

0

Փաստացի լրացված կանոնադրական կապիտալ

             

Գլխավոր պահուստ

             

Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր

             

Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ (վնաս)

             

Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ (վնաս)

             

Վերագնահատման պահուստներ

             

ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՊԻՏԱԼ

0

0

0

0

0

0

0

ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՍԻՎՆԵՐ

0

0

0

0

0

0

0

Տրամադրված երաշխավորություններ (երաշխիքներ)*

             

Ածանցյալ գործիքներ*

             

__________________________________

* Տողը ենթակա չէ պարտադիր լրացման, սակայն այդ հոդվածների գծով բանկն առնվազն պետք է տեքստային մասում նկարագրի իր քաղաքականությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի փետրվարի 21-ի

թիվ 21-Ն որոշման Հավելվածի

 

Կանխատեսումներ բանկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

 

հազ. դրամ

ԱՆՎԱՆՈՒՄԸ

Փաստացի մեծությունը նախորդ տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

2-րդ ծրագրա-վորվող տարի

3-րդ ծրագրա-վորվող տարի

31/12/20XX

31/03/20XX

30/06/20XX

30/09/20XX

31/12/20XX

 31/12/20XX

31/12/20XX

1. ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ

Բանկերում, ՀՀ ԿԲ-ում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից

             

Ֆիզիկական անձանց տրված վարկերից

             

Իրավաբանական անձանց տրված վարկերից

             

Բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրված վարկերից

             

Պետական արժեթղթերից

             

Այլ արժեթղթերից

             

Ֆինանսական վարձակալությունից

             

Այլ տոկոսային եկամուտներ

             

ԸՆԴԱՄԵՆԸ

0

0

0

0

0

0

0

2. ՏՈԿՈՍԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ

Իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվների ու ցպահանջ ավանդների գծով

             

Ֆիզիկական անձանց բանկային հաշիվների ու ցպահանջ ավանդների գծով

             

Բանկերից և ՀՀ ԿԲ-ից ներգրաված միջոցների գծով

             

այդ թվում` ՀՀ ԿԲ-ի միջոցով միջազգային ծրագրերով ներգրաված

             

Այլ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված միջոցների գծով

             

այդ թվում` միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցների գծով

             

Իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդների գծով

             

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով

             

Գանձապետարանի նկատմամբ պարտավորությունների գծով

             

Բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով

             

Ավանդների երաշխավորման դիմաց

             

Վարձակալության գծով պարտավորության դիմաց

             

Այլ տոկոսային ծախսեր

             

ԸՆԴԱՄԵՆԸ

0

0

0

0

0

0

0

ԶՈՒՏ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

0

0

0

0

0

0

0

3. ՈՉ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

Միջնորդավճարներ

             

Ֆակտորինգից զուտ եկամուտներ

             

Արժեթղթերի վաճառքից զուտ եկամուտներ

             

Արտարժույթի առք ու վաճառքից զուտ եկամուտներ

             

Արտարժույթի վերագնահատումից դրական (բացասական) փոխարժեքային տարբերություն*

             

Հիմնական միջոցների վերագնահատումից զուտ եկամուտներ*

             

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների վերագնահատումից զուտ եկամուտներ*

             

Տույժեր և տուգանքներ

             

Այլ ոչ տոկոսային եկամուտներ

             

ԸՆԴԱՄԵՆԸ

0

0

0

0

0

0

0

4. ՈՉ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ

Հաշվարկված աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ (տրված այլ փոխհատուցումներ և սոցիալական պահանջների ֆինանսավորում)

             

այդ թվում` բանկի ղեկավարներ

             

Ամորտիզացիոն մասհանումներ

             

Շենքերի տնտեսական պահպանության ծախսեր

             

Գովազդային, ներկայացուցչական ծախսեր

             

Աուդիտային և խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր

             

Ուսուցման ծախսեր

             

Միջնորդավճարներ

             

Այլ ոչ տոկոսային ծախսեր

             

ԸՆԴԱՄԵՆԸ

0

0

0

0

0

0

0

ԶՈՒՏ ՈՉ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

0

0

0

0

0

0

0

Զուտ մասհանումներ

             

 այդ թվում վարկերի գծով

             

Շահույթ` մինչև հարկվելը

0

0

0

0

0

0

0

Շահութահարկ

             

Զուտ շահույթ

0

0

0

0

0

0

0

Հաշվարկված շահաբաժիններ

0

0

0

0

0

0

0

 այդ թվում` արտոնյալ բաժնետոմսերի գծով

             

 սովորական բաժնետոմսերի գծով

             

Չբաշխված շահույթ

0

0

0

0

0

0

0

               

ԱՅԼ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Բանկի աշխատակիցների թվաքանակը

             

 այդ թվում՝ բանկի ղեկավարներ

             

Մասնաճյուղերի քանակ

             

- այդ թվում` ՀՀ մարզերում

             

____________________

*Տողը ենթակա չէ պարտադիր լրացման, սակայն այդ հոդվածների գծով բանկն առնվազն պետք է տեքստային մասում նկարագրի իր քաղաքականությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի փետրվարի 21-ի

թիվ 21-Ն որոշման Հավելվածի

 

Կանխատեսումներ բանկի վարկային ներդրումների կառուցվածքի վերաբերյալ*

 

հազ. դրամ

ԱՆՎԱՆՈՒՄԸ

Փաստացի մեծությունը նախորդ տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

2-րդ ծրագրա-վորվող տարի

3-րդ ծրագրա-վորվող տարի

31/12/20XX

31/03/20XX

30/06/20XX

30/09/20XX

31/12/20XX

31/12/20XX

31/12/20XX

Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր

0

0

0

0

0

0

0

Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր

             

Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի, այդ թվում`**

0

0

0

0

0

0

0

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն

             

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

             

Մշակող արդյունաբերություն

             

Շինարարություն

             

Առևտուր

             

Հիփոթեքային վարկեր

             

Սպառողական վարկեր,այդ թվում`***

             

քարտային վարկեր

             

ավտովարկեր

             

կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկեր

             

ոսկու գրավով վարկեր

             

այլ սպառողական վարկեր

             

__________________________________

* Հաշվետվությունը լրացվում է համախառն հաշվեկշռային արժեքով:

** Եթե բանկը չի իրականացնում ըստ ճյուղերի կանխատեսում 2-րդ և 3-րդ տարիների համար, ապա 2-րդ և 3-րդ տարիների համար լրացնում է միայն սույն տողը:

*** Եթե բանկը չի կանխատեսում սպառողական վարկերը՝ ըստ տեսակների, ապա լրացնում է միայն տվյալ տողը: Նշված դեպքում բանկը պետք է բացահայտի, թե որ սպառողական վարկատեսակներն է ֆինանսավորելու:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 6

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի փետրվարի 21-ի

թիվ 21-Ն որոշման Հավելվածի

 

Կանխատեսումներ բանկի բիզնես մոդելը նկարագրող էական բիզնես ուղղությունների վերաբերյալ

 

հազ. դրամ

Բանկի էական բիզնես ուղղություններ*

Փաստացի մեծությունը նախորդ տարի

1-ին ծրագրավորվող տարի

1-ին ծրագրավորվող տարի

1-ին ծրագրավորվող տարի

1-ին ծրագրավորվող տարի

31/12/20XX

31/03/20XX

30/06/20XX

30/09/20XX

31/12/20XX

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

__________________________________

* Այս աղյուսակում ներկայացվում են բանկի կողմից սահմանված բիզնես ուղղությունները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի փետրվարի 21-ի

թիվ 21-Ն որոշման Հավելվածի

 

Կանխատեսումներ բանկի տնտեսական նորմատիվների և չաշխատող ակտիվների վերաբերյալ

 

հազ. դրամ

N

ԱՆՎԱՆՈՒՄԸ

Փաստացի մեծությունը նախորդ տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

2-րդ ծրագրա-վորվող տարի

3-րդ ծրագրա-վորվող տարի

31/12/20XX

31/03/20XX

30/06/20XX

30/09/20XX

31/12/20XX

 31/12/20XX

31/12/20XX

1

Ն11 նորմատիվ

                    

1.1

Ն12 նորմատիվ

                     

2

Ն1 նորմատիվ

             

3

Առաջին մակարդակի հիմնական կապիտալ

             
3.1  Առաջին մակարդակի կապիտալ              

4

Ընդհանուր կապիտալ

             

5

Ռիսկով կշռված ակտիվներ

             

6

Ն21 նորմատիվ

         

X

 X

7

Բարձր իրացվելի ակտիվներ

         

X

 X

8

Ընդհանուր ակտիվներ

         

X

 X

9

Ն211 նորմատիվ

         

X

 X

10

Բարձր իրացվելի ակտիվներ՝ առաջին խմբի արտարժույթներով

         

X

 X

11

Ընդհանուր ակտիվներ՝ առաջին խմբի արտարժույթներով

         

X

 X

12

Ակտիվների գծով ընդհանուր և հատուկ պահուստների մնացորդը **

         

X

 X

13

Չաշխատող ակտիվների համախառն հաշվեկշռային մնացորդ**

         

X

 X

14

Դուրս գրված ակտիվների համախառն մնացորդ**

             

15

Վերանայված ակտիվների մնացորդ**

         

X

 X

(աղյուսակը փոփ., լրաց. 30.05.23 թիվ 76-Ն)

__________________________________

* Փաստացի և կանխատեսվող ցուցանիշները ներկայացվում են Կանոնակարգ 2-ի համաձայն:

** Ներկայացվում է ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի համաձայն։

*** Աղյուսակի 6-ից 15-րդ տողերը ենթակա չեն լրացման 2-րդ և 3-րդ տարիների համար:

**** Առկայության դեպքում հաշվետվությանը կից ներկայացվում է նաև բանկի կողմից իրականացված կապիտալի պլանավորումն ըստ բանկում գործող ներքին ձևաչափի (փաստաթուղթ, հաշվետվություն, աշխատանքային ֆայլ և այլն):

(հավելվածը փոփ., լրաց. 30.05.23 թիվ 76-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 30.05.23 թիվ 76-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.2023, թիվ 76-Ն 07.06.2023, թիվ 21-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան