Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 72-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 06.06.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.05.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0072 Ն. 30.05.23

 

30 մայիսի 2023 թվականի

թիվ 72-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանեցնել կիրառվող մեթոդաբանությանը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակի 3-րդ տողի «Ն1.1, Ն1.2 » բառերը փոխարինել «Ն11, Ն12, Ն1,» բառերով,

2) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակի 11-րդ տողի «ամսական, եռամսյակային, տարեկան» բառերը փոխարինել «ամսական» բառով,

3) Կանոնակարգ 3-ի 3-րդ կետի «կարգերին» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Ակտիվների դասակարգման և պահուստավորման կարգ)» բառերով,

4) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետի «Հաշվետվությունում հաշվեկշռային ֆինանսական գործիքները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաշվետվությունում հաշվեկշռային ֆինանսական գործիքները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով: Հաշվետվությունում ներկայացվող ակտիվների հնարավոր կորուստների պահուստների (պահուստ) մեծությունները չեն ներառում Ակտիվների դասակարգման և պահուստավորման կարգի համաձայն ձևավորված ընդհանուր պահուստները:»,

5) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետի «1-ից 10-րդ սյունակներում, բացառությամբ 8-րդ սյունակի, ամփոփվում են, համապատասխանաբար, հիմնական կապիտալի, ընդհանուր կապիտալի, ընդհանուր ակտիվների, վարկային ռիսկի, արտարժութային ռիսկի, տոկոսադրույքի ռիսկի, կապիտալի գործիքների գնային ռիսկի, բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների նորմատիվային միջին ամսական մեծությունները, իսկ 8-րդ սյունակում՝ գործառնական ռիսկի նորմատիվային մեծությունը:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1-ից 10-րդ սյունակներում, բացառությամբ 8-րդ սյունակի, ամփոփվում են, համապատասխանաբար, առաջին մակարդակի հիմնական կապիտալի, առաջին մակարդակի կապիտալի, ընդհանուր կապիտալի, ընդհանուր ակտիվների, վարկային ռիսկի, արտարժութային ռիսկի, տոկոսադրույքի ռիսկի, կապիտալի գործիքների գնային ռիսկի, բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների նորմատիվային միջին ամսական մեծությունները, իսկ 8-րդ սյունակում՝ գործառնական ռիսկի նորմատիվային մեծությունը:»

6) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետի «2-րդ էջում ներկայացվում են ընդհանուր կապիտալի ու նրա տարրերի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները, ինչպես նաև նորմատիվային մեծությունների հաշվարկի համար Կանոնակարգ 2-ով նախատեսված անհրաժեշտ պակասեցումները և ավելացումները՝ ըստ ամսվա բոլոր օրերի: Նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկում չընդգրկվող գումարներն այն գումարներն են, որոնք հաշվառվում են որպես կապիտալ (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն համատեղ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «5000» կարգ), սակայն համաձայն Կանոնակարգ 2-ի՝ չեն մտնում նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկի մեջ: Նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվող գումարներն այն գումարներն են, որոնք չեն հաշվառվում որպես կապիտալ (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 258-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» 5-րդ կարգի հաշիվներում), սակայն համաձայն Կանոնակարգ 2-ի՝ ընդգրկվում են նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկում:» նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2-րդ էջում ներկայացվում են ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի: 1-4-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված նորմատիվային կապիտալում ներառվող տարրերի հաշվեկշռային մեծությունների գումարը: 8-րդ սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված առաջին մակարդակի հիմնական կապիտալը ճշգրտող գումարները, ընդ որում, բացասական մեծությունները լրացվում են «-» նշանով:»:,

7) Կանոնակարգ 3-ի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թիվ 11 հաշվետվությունում ներկայացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված նորմատիվային ընդհանուր կապիտալի կազմի մեջ մտնող և նվազեցվող (ճշգրտվող) տարրերի մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Հաշվետվությունում փաստացի վճարված (բաշխված) շահութաբաժին է համարվում այն շահութաբաժինը, որն արդեն իսկ նվազեցվել է չբաշխված շահույթից:»,

8) Կանոնակարգ 3-ի 32-րդ կետի «հաշվետվություն թիվ 6-ի համապատասխանաբար Աղյուսակներ 1-ից 16-ի լրացման հրահանգի» բառերը փոխարինել «թիվ 6 հաշվետվության համապատասխան աղյուսակների լրացման հրահանգի» բառերով:

9) Կանոնակարգ 3-ի ձև թիվ 3 հաշվետվության.

ա. 1-ին էջը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,

բ. 2-րդ էջը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի,

10) Կանոնակարգ 3-ի ձև թիվ 11-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:

11) Կանոնակարգ 3-ի ձև թիվ 41-րդ հաշվետվության.

ա. «Հիմնական կապիտալի տարրեր» բառերը փոխարինել «Առաջին մակարդակի կապիտալի տարրեր» բառերով,

բ. «Լրացուցիչ կապիտալի տարրեր» բառերը փոխարինել «Երկրորդ մակարդակի կապիտալի տարրեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է հունիսի 1-ից սկսած հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող հաշվետվությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Հ. Խաչատրյան

 

2023 թ. հունիսի 1

Երևան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի մայիսի 30-ի

թիվ 72-Ն որոշմամբ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի մայիսի 30-ի

թիվ 72-Ն որոշմամբ

 

Նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող միջին ցուցանիշների հաշվարկը

Ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի

Ամսվա օրեր

Հաշվեկշռային մեծությունները

Հաշվեկշռային մեծությունների ճշգրտում

Հաշվեկշռային մեծություններից նվազեցումներ և այլ ճշգրտումներ

Նորմատիվային կապիտալ

Առաջին մակարդակի հիմնական կապիտալ

Առաջին մակար-դակի լրացուցիչ կապիտալ

Երկրորդ մակարդակի կապիտալ

Վճարման ենթակա հավա-նական շահա-բաժիններ

Հնարավոր կորուստների ընդհանուր պահուստի ճշգրտում

Ստորադաս փոխառու-թյան ճշգրտում

Առաջին մակար-դակի հիմնական կապիտա-լից նվազեցվող գումարներ

Առաջին մակար-դակի հիմնական կապիտալը ճշգրտող գումարներ

Առաջին մակար-դակի լրացուցիչ կապիտա-լից նվազեցվող գումարներ

Առաջին մակար-դակի հիմնական կապիտալ (1-4-7-8)

Առաջին մակար-դակի կապիտալ (10+2-9)

Երկրորդ մակար-դակի կապիտալ (3-5-6)

Ընդհանուր կապիտալ (11+12)

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1

                         

2

                         

3

                         

4

                         

5

                         

6

                         

7

                         

8

                         

9

                         

10

                         

11

                         

12

                         

13

                         

14

                         

15

                         

16

                         

17

                         

18

                         

19

                         

20

                         

21

                         

22

                         

23

                         

24

                         

25

                         

26

                         

27

                         

28

                         

29

                         

30

                         

31

                         

Միջին

                         

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի մայիսի 30-ի

թիվ 72-Ն որոշմամբ

 

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2017 թվականի մայիսի 16-ի

թիվ 111-Ն որոշմամբ

 

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի փետրվարի 26-ի

թիվ 50-Ն որոշման

 

 

Ձև թիվ 11

(ամսական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր կապիտալի վերաբերյալ

 

 

Բանկի անվանումը

 
 

Ամսաթիվը

__________________________ թ.-ից

   

__________________________ թ.-ից

 

(հազ. դրամ) 

 

ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

1

Ընդհանուր կապիտալ

 

2

Առաջին մակարդակի կապիտալ

 

3

Առաջին մակարդակի հիմնական կապիտալ՝

 

3.1

Սովորական բաժնետոմսեր

 

3.2

Չբաշխված շահույթ կամ վնաս

 

3.3

Այլ համապարփակ եկամուտ և պահուստներ

 

4

Առաջին մակարդակի հիմնական կապիտալից նվազեցումներ՝

 

4.1

Սովորական բաժնետոմսեր՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի
1-ին ենթակետի

 

4.2

Բանկի կողմից տրամադրված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ

 

4.3

Ոչ նյութական ակտիվներ և օգտագործման իրավունքով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվ)

 

4.4

Ծրագրային ակտիվներ

 

4.5

Հիմնական միջոցներ,այլ նյութական ակտիվներ և օգտագործման իրավունքով ակտիվներ (հիմքում՝ նյութական ակտիվ)

 

4.6

Գրավի տնօրինման արդյունքում բանկին սեփականության իրավունքով անցած անշարժ գույք

 

4.7

Գրավի տնօրինման արդյունքում բանկին սեփականության իրավունքով անցած բաժնետոմսեր

 

4.8

Հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների հաշվեկշռային արժեքների դրական տարբերություն

 

4.9

Այլ բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումներ՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 9-րդ ենթակետի

 

4.10

Այլ բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումներ՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 10-րդ ենթակետի

 

4.11

Այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումներ՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 11-րդ ենթակետի

 

4.12

Այլ կազմակերպություններում կատարված փոխադարձ ներդրումների դեպքում բանկի կապիտալում կատարված ներդրումներ

 

5

Առաջին մակարդակի հիմնական կապիտալի ճշգրտումներ

 

5.1

Իրական արժեքով չհաշվառվող ակտիվների գծով ձևավորված դրամական հոսքերի հեջավորման պահուստ

 

5.2

Բանկի սեփական վարկային ռիսկի փոփոխության արդյունքում իրական արժեքով հաշվառվող պարտավորությունների իրական արժեքի փոփոխությամբ պայմանավորված չիրացված շահույթ և վնաս

 

6

Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալ՝

 

6.1

Արտոնյալ բաժնետոմսեր

 

7

Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալից նվազեցումներ՝

 

7.1

Արտոնյալ բաժնետոմսեր՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.6-րդ կետի

 

8

Երկրորդ մակարդակի կապիտալ՝

 

8.1

Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ

 

8.2

Հնարավոր կորուստների ընդհանուր պահուստ

 

 

Առաջին մակարդակի կապիտալի հաշվարկում ներառվող չբաշխված շահույթի հաշվարկ

 

Հաշվեկշռային չբաշխված շահույթ

 

Նախորդ տարվա շահույթի բաշխման դրույք

 

Նախորդ տարիների շահույթի բաշխման դրույքների միջինը

 

Բաշխման դրույք

 

Տվյալ տարում փաստացի վճարված/բաշխված շահութաբաժին

 

Վճարման ենթակա հավանական շահաբաժին

 

Նորմատիվային չբաշխված շահույթ

 

 

 

Բանկի վարչության նախագահ

__________________________

Կ.Տ.

(գործադիր տնօրեն)

 

  Գլխավոր հաշվապահ

__________________________

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական: