ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2021 թվականի |
թիվ 44 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ (ՆԻԿՈՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ բազային մոդել) 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ոչ նպատակահարմար ճանաչել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի դրոշմավորման ներդնումը՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի՝ տվյալ արտադրանքի արտադրության և շրջանառության առանձնահատկությունների կապակցությամբ:
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ներդնում են սույն որոշմամբ նախատեսված ցանկում ներառված ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի դրոշմավորումը նույնականացման միջոցներով՝ իրենց օրենսդրությանը համապատասխան՝ առանց հաշվի առնելու բազային մոդելի դրույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ու. Կարմիշակով |
Ա.Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 44 որոշման |
ՑԱՆԿ
ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
Ապրանքի անվանումը* |
2402 |
Սիգարներ, կտրած ծայրերով սիգարներ, սիգարիլլաներ և սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով |
2403 |
Արդյունաբերական պատրաստման այլ ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ. ծխախոտ՝ «հոմոգենացված» կամ «վերականգնված». ծխախոտի լուծամզվածքներ և բնահյութեր |
2404*-ից |
(դիրքը հանվել է ԵՏՀԽ 15.07.22 թիվ 111) |
2404 11 000 |
Ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար |
2404 12 000 |
Նիկոտին պարունակող այլ արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար |
2404 19 000 |
Ծխախոտի կամ նիկոտինի փոխարինիչներ պարունակող այլ արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար |
_______________________
* Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, ապրանքի անվանումը բերված է միայն օգտվելու հարմարության համար։
(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80, փոփ., լրաց. ԵՏՀԽ 15.07.22 թիվ 111)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: