Գլխավոր տեղեկություն
Համար
N 1536-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.01/65(364) Հոդ.1322
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2004 թվականի N 1536-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.06.23 N 894-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 01.06.23 N 894-Ն)

1. (կետն ուժը կորցրել է 01.06.23 N 894-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 01.06.23 N 894-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 01.06.23 N 894-Ն)

4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելիս Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններից օգտվելու վարձի վճարման ծախսերը սահմանել յուրաքանչյուր հաստիքային միավորի համար` օրական 30 լիտր:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` համագործակցելով շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների հետ` մինչև 2005 թվականի մայիսի 1-ը մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում բյուջետային ծախսերի առանձին տեսակների` էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջեռուցման և գազի ձեռքբերման տարեկան ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաների վերաբերյալ առաջարկություն:

(5-րդ կետը փոփ. 17.02.05 N 179-Ն)

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերի ղեկավարներին ելնելով մարմնի գործառույթների առանձնահատկություններից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծրագրավորման հիմքում դնելու համար կանոնակարգել իրենց աշխատակազմերի կոմունալ ծախսերի տարեկան ծավալները՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներից:

(6-րդ կետը փոփ. 01.06.23 N 894-Ն)

61. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, ելնելով մարմնի գործառույթների առանձնահատկություններից, մինչև 2005 թվականի օգոստոսի 1-ը կանոնակարգել համակարգի կոմունալ ծախսերի տարեկան ծավալները:

(61 -ին կետը լրաց. 05.05.05 N 594-Ն, փոփ. 01.06.23 N 894-Ն)

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ելնելով գործառույթների առանձնահատկություններից` մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը կանոնակարգել համակարգի կոմունալ ծախսերի տարեկան ծավալները:

(7-րդ կետը փոփ. 01.06.23 N 894-Ն)

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` ելնելով գործառույթների առանձնահատկություններից, համագործակցելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ` մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համակարգի կոմունալ ծախսերի տարեկան ծավալների վերաբերյալ առաջարկություն:

(8-րդ կետը փոփ. 01.06.23 N 894-Ն)

9. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ելնելով գործառույթների առանձնահատկություններից, համագործակցելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ` մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համակարգի, ինչպես նաև դատական իշխանության մարմինների կոմունալ ծախսերի տարեկան ծավալների վերաբերյալ առաջարկություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարության կենտրոնական ապարատի կոմունալ ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներին համապատասխան:

(9-րդ կետը փոփ. 01.06.23 N 894-Ն)

10. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝ մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը իրենց ղեկավարած մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար հաստատել՝

ա) (պարբերությունն ուժը կորցրել է 01.06.23 N 894-Ն)

բ) կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի  նախարարի ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ:

(10-րդ հոդվածը խմբ. 03.11.05 N 1841-Ն, փոփ. 01.06.23 N 894-Ն)

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման ընթացքում բյուջետային ծախսերի առանձին տեսակների էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջեռուցման և գազի ձեռքբերման տարեկան ծավալները ծրագրավորելիս հիմք ընդունել այդ ծախսատեսակների նախորդ տարիների դինամիկան.

բ) մինչև 2005 թվականի փետրվարի 15-ը և մայիսի 15-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ համապատասխանաբար 2005 թվականի երկրորդ եռամսյակից և երկրորդ կիսամյակից Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում պետական մարմինների կոմունալ ծախսերի գծով սույն որոշմամբ նախատեսված կոմունալ ծախսերի նորմաներից ու տարեկան ծավալներից բխող հնարավոր փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրի ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը կազմելիս քննարկել սույն որոշման ընդունման հետևանքով անհրաժեշտ միջոցների ընդգրկման հնարավորությունների հարցը:

(11-րդ կետը փոփ. 01.06.23 N 894-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 9
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2023, N 894-Ն 06.06.2023, N 1536-Ն
03.11.2005, N 1841-Ն 24.11.2005, N 1536-Ն
05.05.2005, N 594-Ն 09.06.2005, N 1536-Ն
17.02.2005, N 179-Ն 24.03.2005, N 1536-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան