Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 74-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 06.06.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.05.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0074 Ն. 30.05.23

 

30 մայիսի 2023 թվականի

թիվ 74-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բանկերի լիցենզավորման և վարկային կազմակերպությունների գործունեության տեսակի փոփոխության ընթացքում ներկայացվող փաստաթղթերը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 25-րդ հոդվածը և «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 222-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի Հավելված 4-ի Ենթահավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2) Կանոնակարգի Հավելված 25-ի ձև 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Հ. Խաչատրյան

 

2023 թ. հունիսի 1

Երևան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի մայիսի 30-ի

թիվ 74-Ն որոշման

 

 

«Հավելված 4-ի

Ենթահավելված 1

 

ԲԱՆԿԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ

(կանխատեսում)

 

(հազ. դրամ)  

ԿԱՊԻՏԱԼ

 
 

1-ին տարի

2-րդ տարի

3-րդ տարի

Ընդհանուր կապիտալ՝

     

Առաջին մակարդակի կապիտալ՝

     

Առաջին մակարդակի հիմնական կապիտալ՝

     

Սովորական բաժնետոմսեր (այդ թվում՝ գումարած էմիսիոն
եկամուտ և նվազեցրած զեղչ)

     

Չբաշխված շահույթ կամ վնաս

     

Այլ համապարփակ եկամուտ և պահուստներ

     
       
       

Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալ՝

     

Արտոնյալ բաժնետոմսեր (այդ թվում՝ գումարած էմիսիոն
եկամուտ և նվազեցրած զեղչ)

     
       

Երկրորդ մակարդակի կապիտալ

     

Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ

     

Հնարավոր կորուստների ընդհանուր պահուստ

     
       

Որակական գնահատականներ

     

1. Առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվ

     

2. Առաջին մակարդակի կապիտալի համարժեքության նորմատիվ

     

3. Ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվ

     
       
»:

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի մայիսի 30-ի

թիվ 74-Ն որոշման

 

«Ձև 1

 

ԲԱՆԿԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ

(կանխատեսում)

 

(հազ. դրամ)  

ԿԱՊԻՏԱԼ

Առաջիկա տարիներ

 

1-ին տարի

2-րդ տարի

3-րդ տարի

Ընդհանուր կապիտալ՝

     

Առաջին մակարդակի կապիտալ՝

     

Առաջին մակարդակի հիմնական կապիտալ՝

     

Սովորական բաժնետոմսեր (այդ թվում՝ գումարած էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ)

     

Չբաշխված շահույթ կամ վնաս

     

Այլ համապարփակ եկամուտ և պահուստներ

     
       

Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալ՝

     

Արտոնյալ բաժնետոմսեր (այդ թվում՝ գումարած էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ)

     
       

Երկրորդ մակարդակի կապիտալ

     

Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ

     

Հնարավոր կորուստների ընդհանուր պահուստ

     
       

Որակական գնահատականներ

     

1. Առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվ

     

2. Առաջին մակարդակի կապիտալի համարժեքության նորմատիվ

     

3. Ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվ

     
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական: