Basic information
Number
թիվ 70
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.06.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
14.05.2019
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
14.05.2019
Effective date
16.06.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2019 թվականի

թիվ 70

քաղ. Մոսկվա

 

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Այն պատրաստուկները, որոնք կազմված են խառնած կամ չխառնած նյութերից, որպես ակտիվ բաղադրիչ պարունակում են ցանկացած նյութ (բացի հակաբիոտիկներից կամ դրանց ածանցյալներից, հորմոններից, ալկալոիդներից կամ դրանց ածանցյալներից) և որպես օժանդակ բաղադրիչ պարունակում են վիտամիններ կամ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2936 ապրանքային դիրքի այլ նյութեր, բաժնեծրարված են դոզավորված դեղաձևերի տեսքով կամ մանրածախ վաճառքի համար նախատեսված կաղապարների կամ փաթեթվածքների մեջ, կիրառվում են տարբեր ծագումնաբանություն ունեցող հիվանդությունների բուժման համար կամ կանխարգելիչ նպատակներով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 50 000 ենթադիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation