Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 335-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ավտոմեքենաների ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը`
1) առաջին կարգի հաշմանդամ Քրիստինե Սերյոժայի Կիրակոսյանի համար ուղարկված «Chrysler Town & Country» մակնիշի (2013 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ 2C4RC1CG0DR662203, 8,255 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,150 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ավտոմեքենան.
2) առաջին կարգի հաշմանդամ Սուրիկ Գոռի Սամվելյանի համար ուղարկված «Mercedes Benz GLE» մակնիշի (2016 թվականի արտադրության, նույնականացման համարը` 4JGDA5JB6GA710631, 18,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,680 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ավտոմեքենան:
(1-ին կետը փոփ. 06.06.23 N 395-Ա)
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված ավտոմեքենաների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
12.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |