Գլխավոր տեղեկություն
Համար
N 363-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 363-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊՈԱԿ-Ի ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 20,782,085 դրամ ընդհանուր արժողությամբ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կենցաղային պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Սեդմիր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01020245) 2023 թվականի ապրիլի 5-ին կնքված՝ թիվ 05042023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պրոֆեսիոնալ լվացքատան սարքավորումների մատակարարում՝ 20,782,085 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 363-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊՈԱԿ-Ի ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է ձեռք բերել պրոֆեսիոնալ լվացքատան սարքավորումներ՝ լվացքի մեքենաներ, չորանոց և գլանային արդուկ, տեղափոխել և տեղադրել այն «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը եւ

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

20,782,085 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ լվացքատան սարքավորումների ձեռքբերում, տեղափոխում և տեղադրում «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը, արժեքը՝ 20,782,085 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համար ձեռք է բերվելու թվով 2 հատ լվացքի մեքենա, 1 չորանոց և 1 գլանային արդուկ, տեղափոխվելու և տեղադրվելու են «Նորքի տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ում։ Նախատեսվում է կատարել ոտնակների և սարքավորումների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացման, ջրամատակարարման խողովակների անցկացման և միացման աշխատանքների

իրականացում։ Արժեքը՝ 20,782,085 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

22.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան